15:08 08.11.2021
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները շարունակել են քննարկել գալիք տարվա բյուջետային հատկացումները:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականին պետք է իրականացնի 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ: Ընդհանուր ծախսը կկազմի շուրջ 226 մլրդ դրամ, որը 2021 թ. հաստատված բյուջեից ավելի է 48 մլրդ 694 մլրդ դրամով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մանրամասնել է բյուջետային փաստաթղթով նախատեսված ֆինանսական հայտը: Նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 48,7 մլրդ դրամով:
Նախարարի խոսքերով՝ կրթությունը շարունակում է մնալ կառավարության գերակայությունների շարքում: Այս ոլորտին կուղղվի 175 մլրդ դրամ, ինչը շուրջ 23,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա բյուջետային հատկացումից: Հատկացումները կուղղվեն 10 ծրագրերի իրականացմանը:
Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի գծով աճը կազմել է 15,2 տոկոս, հանրակրթության ծրագրի գծով նախատեսվել է 112 մլրդ դրամ:
Առաջին անգամ 237 մլն դրամ է նախատեսվել սոցիալական որոշ խմբերի 1670 երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար: Նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնման նպատակով ավելի քան 3 մլրդ դրամ է նախատեսվել մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման համար:
Արտադպրոցական դաստիարակության ծրագրերի գծով ծախսերի աճը կազմում է 525 մլն դրամ: Նախատեսվում է 3200 դպրոցականների ամառային հանգստի, հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանցիների ռազմամարզական ճամբարի կազմակերպում: Նախատեսվել է դպրոցների մարզադահլիճների հիմնանորոգում:
Կրթության որակի ապահովման ծրագրով նախատեսվել է ծախսերի աճ: Շուրջ 1,5 մլրդ դրամ նախատեսվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար: 2022-ին 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում է նախատեսվում՝ 2021 թ. 1100-ի դիմաց:
Զգալի ներդրումներ են նախատեսվում մարզական օբյեկտների շինարարության և գույքով ապահովման ուղղությամբ: Երիտասարդական ծրագրերի մասով էական փոփոխություններ նախատեսված չեն:
Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվել է մոտ 22,5 մլրդ դրամ՝ 65,6 տոկոսով ավելի նախորդ տարվանից:
Մշակույթի ոլորտին կհատկացվի 16,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 7,4 տոկոսով ավելի: Նախատեսվում է 6 ֆիլմի ստեղծում: Մարզերի մշակութային կյանքի աշխուժացման նպատակով ևս միջոցներ կտրամադրվեն:
Սպորտի ոլորտի ծախսերը կկրկնապատկվեն: Հիմնական գերակայությունը մեծ սպորտի շարունակական զարգացումն է, միջազգային հարթակներում մեր երկրի դիրքի բարելավումը և առողջ ապրելակերպի մասսայականացումը:
Ամփոփելով՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության գծով բյուջեի ավելացումները հիմնականում կուղղվեն կապիտալ ծախսերին՝ շուրջ 30 մլրդ դրամ և գիտության զարգացմանը՝ շուրջ 10 մլրդ դրամ:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...