Պետությանը պատճառվել է 37 մլն դրամի վնաս․ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրգործ ուղարկվել է առաջին ատյանի դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+17.09 oC

Պետությանը պատճառվել է 37 մլն դրամի վնաս․ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրգործ ուղարկվել է առաջին ատյանի դատարան

15:10 08.11.2021

Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում:

Ինչպես տեղեկացրին ՇՄ նախարարությունից, մասնավորապես, Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների գնահատմամբ 2021թ. հոկտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետություններ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքներով, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։

Նշված պաշտոնատար անձինք մեղադրվել են նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել խախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթեր­ման, այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայութ­յան նկատմամբ, չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները, իրենց վստահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի վերաբերյալ արձանագրություններ, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը:

Արդյունքում հայտնաբերվել է նրանց հսկողության գոտիներում ապօրինի հատված 346 տարբեր տեսակի և տրամագծերով ծառ, որի հետևանքով բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37 մլն ՀՀ դրամի չափով վնաս։

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինարի գյուղում այրվել է կուտակած անասնակեր

08:16 30.04.2024

Չինարի գյուղում այրվել է կուտակած անասնակեր

Ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:01 30.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո ինչ տեսք ունի մետրոյի «Երիտատարդական» կայարանը

23:27 29.04.2024

Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո ինչ տեսք ունի մետրոյի «Երիտատարդական» կայարանը

Արտաքին լուսավորության արդիականացված աշխատանքներից հետո՝ «Երիտասարդական» կայարանն այս տեսքն ունի։ Լուսանկարը տարածել է Երևանի Մետրոպոլիտենը։ ...

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ

23:03 29.04.2024

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

22:26 29.04.2024

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ […] ...

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

22:15 29.04.2024

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

ԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։ «Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու […] ...

BACK_TO_TOP