Միրզոյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+33.09 oC

Միրզոյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր

20:27 10.11.2021

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և անմիջական ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:

Արարատ Միրզոյանը կրկին շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային և, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար, որն ի ցույց է դնում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, և կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության արդարացի լուծման գործում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը՝ համաձայն իր ստանձնած պարտավորությունների:

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս առումով կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցն Արցախ, որը մինչ այժմ տեղի չի ունեցել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է անխափան մուտք ունենան Արցախ՝ ընդգծելով մարդասիրական բնույթի հարցերը քաղաքականացնելու փորձերի անթույլատրելիությունը։

Արարատ Միրզոյանն ու Ժերար Լարշեն գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական մակարդակով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ, որը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առանցքային սյուներից է, և որում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը: Նշվել է նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Եվրոպական խորհրդարանում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայ-ֆրանսիական համագործակցության բարձր մակարդակի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

20:15 29.07.2025

Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

20:08 29.07.2025

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ

Հուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...

SHANTNEWS

20:00 29.07.2025

SHANTNEWS

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

Զախարյանն ապաքինվել է վիրուսից

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

19:37 29.07.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

BACK_TO_TOP