«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ն ամփոփել է արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+26.09 oC

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ն ամփոփել է արդյունքները

19:00 29.07.2025

Բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ զարգացման ծրագրերից հետո «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ն ամփոփել է արդյունքները։ Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

«Սամմիթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին հաջողություն և բարի երթ է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրականություն են դարձրել այս միջոցառումը՝ ՀՀ կառավարությանը, ԲՏԱ նախարարությանը, բոլոր կազմակերպիչներին, մենթորներին, մասնակիցներին ու կամավորներին, յուրաքանչյուրին, որոնց ջանքերը մեկտեղվել են «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կայացման շուրջ։

Անդրադառնալով մասնակից ստարտափներին՝ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ սամմիթի շրջանակում անկացված օրերը շատ կարևոր դեր կունենան նրանց հետագա գործունեությունում՝ իրենց գաղափարները թեստավորելու, փորձարկելու առումով։

«Դուք ջանում եք ստեղծել լուծումներ՝ կյանքն ավելի բարեկեցիկ ու լավը դարձնելու համար։ Այս ճամփորդությունն ընդմիշտ կմնա ձեր հիշողություններում, վստահաբար՝ օգնելով իրականացնելու ձեր ու մեր երազանքները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը, հաջողություն մաղթել բոլորին, հորդորել համատեղել ջանքերը՝ մեծ նպատակների հասնելու ճանապարհին։ Դիմելով նրանց, ովքեր այս անգամ մրցանակների չեն արժանացել՝ Գևորգ Մանթաշյանը հորդորել է չհուսահատվել, քանի որ սա շատ մեծ ու խոստումնալից ճանապարհի սկիզբն է միայն և ամեն ինչ առջևում է դեռ։

Նախարարի առաջին տեղակալը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է նաև ԲՏԱՆ ռազմավարական նոր նախաձեռնությունը՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը՝ կոչ անելով դիմել ծրագրին (ai.gov.am), որի հայտերը շուտով կբացվի։

Ավելի քան 200 ստարտափ թիմեր՝ աշխարհի 40 երկրներից «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ի ընթացքում ներկայացնել են իրենց նորարական գաղափարները տարբեր թեմաների շուջ՝ էներգախնայողությունից մինչև ագրոտեխնոլոգիաների զարգացում և այլն։ Սամմիթը հյուրընկալել է հայտնի փորձագետների, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների և ստարտափերների։

Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես են եկել տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ, ստարտափների հիմնադիրներ։

Այս տարվա Սամմիթը ամենախոշորն է պատմության ընթացքում, դա իրականություն դարձավ ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ։ Վերջում Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանձնել է գլխավոր մրցանակը, որն առավել շատ միավորներ հավաքածն էր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP