14:26 11.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ:
Այցի շրջանակում ոլորտի պատասխանատուները եղել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, որը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Նրանք շրջել են շինհրապարակում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Հաջորդ տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով քոլեջին կտրամադրվեն գույք և սարքավորումներ, որպեսզի ուսումնական հաստատությունը 2022-2023 ուստարում իր դռները բացի ուսանողների առջև: Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերին ՀՀ և Եվրոպական միության միջև ստորագրվել է ԵՄ բյուջետային աջակցության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանված նախապայմանների շրջանակում նախատեսվել են ընտրված գյուղատնտեսական ՄԿՈՒ ուսհաստատությունների վերանորոգում և վերակառուցում, համապատասխան գույքով և սարքավորումներով համալրում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում։ Ընտրված գյուղատնտեսական ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ցանկում ներառվել է նաև Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը։
Նախարարի այցի հաջորդ կանգառը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն էր: Վահրամ Դումանյանը փոխնախարար Ժաննա Անդրեասյանի և բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանի ուղեկցությամբ շրջել է բուհում և ծանոթացել ուսհաստատության ենթակառուցվածքներին, եղել համալսարանի գրադարանում և ծանոթացել այնտեղ պահվող հնատիպ գրքերին: Նրանք շրջել են բնական գիտությունների ֆակուլտետում, կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների և բնագիտական կոմպլեքս լաբորատորիայում, եղել են բուհի երկու լսարաններում, որոնք անհրաժեշտ պարագաներով համալրվել են «Էրազմուս+» ծրագրի ARMDOCT նախագծի շրջանակում:
Այնուհետև ԿԳՄՍ նախարարը հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ներկայացրել է համալսարանի ընթացիկ գործունեությունը՝ ընդգծելով, որ ներկայում բուհում գիտության զարգացման և միջազգային ծրագրերի ուղղությամբ իրականացվում են մի շարք կարևոր գործընթացներ:
Վահրամ Դումանյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ ոլորտում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առկա են բազում խնդիրներ: Օբյեկտիվ պատճառը, ըստ նախարարի, պայմանավորված է սահմանափակ պետական ֆինանսավորմամբ, որին լուծումներ են տրվում զարգացման տարբեր ծրագրերի միջոցով:
«Օրինակ՝ ՀՀ կառավարությունն ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը 85 տոկոսով, որը ևս բավարար չէ: Սակայն ավելացումը կատարվել է կոնկրետ ծրագրերի մասով և այն պայմանով, որ դրանք չափելի արդյունք կապահովեն: Ոլորտում առկա սուբյեկտիվ պատճառը մի շարք բուհերում ստեղծված որոշակի անառողջ մթնոլորտն է: Իմ գերխնդիրն է այդ բուհերում ապահովել բուհին հատուկ ակադեմիական միջավայր և փոխադարձ վստահության մթնոլորտ, որպեսզի դրանք կրկին մտնեն իրենց գործունեության բնականոն հուն»,- փաստել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի խմբագրված տարբերակը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին: Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման համար անհրաժեշտ է համախմբել ոլորտի բոլոր ներկայացուցիչների ջանքերը, քանի որ նախատեսվում է բավականին մեծ ծավալի աշխատանք: Մասնավորապես, նախատեսվում է ասպիրանտուրայի, գիտական աստիճանաշնորհման և կրթական ծրագրերին առնչվող փոփոխությունների փաթեթ, որն օրենքի ընդունումից հետո կմտնի գործնական փուլ՝ նոր կարգեր, ենթաօրենսդրական կարգեր և այլն։
Վահրամ Դումանյանն անդրադարձել է պետական և ոչ պետական բուհերին, դրանց մասնաճյուղերի քանակին և իրավակազմակերպական ձևին, ինչպես նաև բուհերում որակյալ կադրերի անհրաժեշտությանն առնչվող խնդիրներին: Նա քննարկել է պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների վարձատրության, ուսման վարձավճարների, ուսանողական վարկերի հետ կապված հարցեր։
Նախարարի ելույթից հետո ներկաները մի շարք հարցեր են ուղղել նրան: Դրանք վերաբերել են բուհի ամբիոնների, հոգաբարձուների և գիտական խորհուրդների գործունեությանը, մարզադաշտերի առկայությանը, կրթական ծրագրերի ստանդարտների բացակայությանը, դասախոսներին սոցփաթեթի տրամադրման հնարավորությանը:
«Մենք յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր գործունեության և նվաճումների մասին հաշվետվություն ներկայացնենք մեր հանրությանը, քանի որ այն մեզանից ակնկալում է որակյալ կրթություն: Մենք դասախոսի և գիտնականի աշխատանքը գրավիչ պետք է դարձնենք երիտասարդների համար, այդ թվում՝ նրանց տրամադրելով սոցիալական երաշխիքներ»,- ամփոփել է նախարարը՝ ներկաների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրելով բուհերում ակադեմիական միջավայրի պահպանման և մասնագիտական դաշտում առողջ քննարկումների անցկացման կարևորության վրա:
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ՌուբիոՄիացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...