08:20 19.07.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու համար, շարունակում է մնալ կալանքի տակ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, որն ի տարբերություն ամուսնու` ձերբակալվեց, բայց հետո ստորագրությամբ ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս քրեական գործի վերաբերյալ փորձել է մեկնաբանություններ ստանալ Նազիկ Ամիրյանից, սակայն նա հրաժարվել է խոսելուց:
«Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք»,-ասաց Նազիկ Ամիրյանը: Որեւէ այլ հարցի գեներալի կինը չցանկացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ Ամիրյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ամուսնու վերաբերյալ ԱԱԾ-ի հայտնի տեսագրության հրապարակման հաջորդ օրը հրահանգել էր ԵԿՄ շենքից «տուշոնկաներ»-ի արկղերը դուրս բերել: Սակայն բեռնված ավտոմեքենաները հայտնաբերվել էին ոստիկանության կողմից, ինչի արդյունքում կանխվել էր արկղերի տեղափոխումն այլ վայր: Եւ, ընդհանրապես, տեսակետ կա, որ գեներալի ամառանոցում հայտնաբերված «տուշոնկաներն» ու խտացրած կաթը այդտեղ հասել է Ն.Ամիրյանի միջոցով, ու որ նա է կազմակերպել այդ ամենը»:
12:04 03.05.2025
Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրել է․ «Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ: Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» […] ...
11:50 03.05.2025
Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքովԱռնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիս քաղաքի ռմբակոծության զոհերի թվում երեք երեխա կա։ Բացի այդ, նրա շրջակայքը՝ Էլ-Մավասի հումանիտար գոտին և Բենի Սուհեյլա բնակավայրը, ենթարկվել են զանգվածային ավիահարվածների։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում՝ զանգվածային […] ...
11:39 03.05.2025
Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Ուսումնասիրվել […] ...
11:32 03.05.2025
Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Վարչապետի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ Կացը և Զամիրը Նեթանյահուին ներկայացրել են իրենց նախապես հավանության արժանացած ծրագիրը՝ ուժեղացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման […] ...
11:20 03.05.2025
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել ենԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են։ ...