15:31 11.11.2021
Զեկույցը հատուկ անդրադարձ է կատարել սերժանտական և սպայական կազմերին, կարգապահության ամրապնդման գործում նրանց դերի բարձրացմանը, հրամանատարական այդ օղակներում խնդիրներին և ուծումներին: Առանձին ուսումնասիրվել են նաև կարգապահության ամրապնդման գործում հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի, զորամասի իրավաբանի ու հոգեբանի դերին և նշանակությանը:
Որպեսզի Զինված ուժերում կարգապահությունը լինի կայուն և երաշխավորված, զինվորականների կողմից «լիազորությունների (ներառյալ՝ պարտականությունների) գրագետ կատարումը» պետք է ուղեկցվի «ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ», իսկ այստեղ պետք է բացառվի «ծառայակցի (ներառյալ՝ ենթակայի) նկատմամբ ոչ արժանապատիվ վերաբերմունքը»:
Զեկույցում առաջարկվում է ամուր կարգապահության ապահովման բանաձև՝ Գ + Պ – Վ = Կ, որտեղ «Գ»-ն լիազորությունների գրագետ կատարումն է (գրագիտություն), «Պ»-ն` ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցումը (պատասխանատվություն), «Վ»-ն` ոչ արժանապատիվ վերաբերմունքը ծառայակցի նկատմամբ (վերաբերմունք), իսկ «Կ»-ն` զինվորական կարգապահությունը: Սա է պրոֆեսիոնալ միջոցների իրականացմամբ զինվորական կարգապահության ամրապնդման ողջամիտ բանաձևը: Նման մոտեցմամբ հնարավոր է ապահովել թե՛ զինվորական կարգապահությունը, թե՛ իրավունքի գերակայության վրա հիմնված մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը
Դրական տեղաշարժերի հետ միասին Պաշտպանի ներկայացուցիչների կողմից զորամասեր այցերի, Պաշտպանին հասցեագրվող բողոքների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել նաև խնդիրներ:
Օրինակ՝ շարունակում է չլուծված մնալ զորամասերում իրավաբանների և հոգեբանների թափուր հաստիքների համալրման խնդիրը, որի արդիականությունը հատկապես պայմանավորված է այդ պաշտոնները զբաղեցնող անձանցից յուրաքանչյուրի կարևոր գործառույթներով:
Անքննելի է, որ կարգապահության ապահովման հարցում զորամասերի իրավաբաններին վերապահված է բացառիկ դեր, իսկ ամենօրյա ռեժիմով զինծառայողների հոգեբանական վիճակին խիստ մասնագիտական մոտեցում և հատուկ ուշադրություն դարձնելու տեսանկյունից անփոխարինելի է հոգեբանների աշխատանքը:
Հետևաբար, հաստիքների համալրման խնդիրը հրատապ լուծում պահանջող է:
Զեկույցում առանձնացված են նաև զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, պրոֆեսիոնալ և որակյալ կադրերի պատրաստման, առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի սկզբունքների, ինչպես նաև նրանց համար կազմակերպվող դասընթացներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Ոլորտի խնդիրները գնահատվել են նաև 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո հետպատերազմյան վիճակի հաշվառմամբ: Զեկույցը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում կարգապահության որոշ խնդիրներ, տալիս է գնահատականներ և լուծման կոնկրետ առաջարկներ՝ նպաստելու համար իրավունքի գերակայության վրա հիմնված զինվորական կարգապահության ամրապնդմանը:
Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից:
Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել զորքերում կարգապահության խնդիրներին առնչվող գրավոր և բանավոր բողոքները, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգերը, զորամասեր և զինվորական այլ հաստատություններ Պաշտպանի ներկայացուցիչների արագ արձագանքման այցերը, սպաների և զինվորների հետ առանձնազրույցները, նրանց ընտանիքների հետ հանդիպումներն ու քննարկումները:
Զեկույցի շրջանակներում Զինված ուժերում կարգապահությունը ներկայացվում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ հատկապես ընդգծելով, որ ամուր կարգապահությունը Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման երաշխիք է:
Զեկույցի վերտառությունն է՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք»:
Զեկույցի ուղերձն է՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված ամուր կարգապահությունը մարտունակ բանակի հիմքն է»:
Զեկույցի հղումը՝ այստեղ։
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...