22:54 11.11.2021
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, առցանց ձևաչափով մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսաստանի ազգային գրադարան» դաշնային պետական հաստատության կողմից կազմակերպված «Գրադարանային հավաքածուների պահպանման ապահովում. գիտություն և պրակտիկա» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին:
Ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Մոլդովայի գրադարանային և արխիվային ոլորտի ներկայացուցիչները:
Գիտաժողովին «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդես է եկել «Արխիվային հավաքածուի դերը՝ որպես կարևորագույն սկզբնաղբյուր» խորագրով զեկույցով:
Կարևորելով գրադարանների և արխիվների վիթխարի գիտական դերը՝ բանախոսը նշել է, որ այդ հաստատություններում պահպանվող հսկայական հավաքածուները լույս են սփռում ազգերի պատմության զանազան էջերի վրա, փոխանցում պատմական հիշողությունը դարեդար, դաստիարակում հայրենասեր և հերոսական սերունդ:
Այնուհետ Գրիգոր Արշակյանն անդրադարձել է Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթային հավաքածուներին, նշելով, որ արխիվի նյութերից արժեքավոր սկզբնաղբյուրներ են ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի, Երևանի Հայոց կոնսիստորիայի, Երևանի Հայոց թեմական վարչության, Էջմիածնի Սուրբ լուսավորչական Սինոդի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիվանի, Երևանի արքունական պալատի, ՀՀ կառավարության, Հայաստանի առաջին Հանրապետության, Բաքվի հայոց մարդասիրական ընկերության, Կովկասի հայոց բարեգործական ընկերության, Հայ եկեղեցու, հոգևորականության կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերը, Հայկական մարզային վարչության, Հայ ազգային պատվիրակության և այլ արխիվային հավաքածուներ: Ընդգծել է, որ հատկապես մեծ է հետաքրքրությունը Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Հայոց ցեղասպանությանը, կրթական, ոստիկանական համակարգին, կուսակցությունների պատմությանը, միջկուսակցական հարաբերություններին, Արցախյան հիմնահարցին վերաբերող արխիվային փաստաթղթերի նկատմամբ:
Արխիվային փաստաթուղթը ժողովրդի պատմական հիշողությունն է, նրա բազմադարյա պատմության վկայությունը: Ուստի, արխիվների առջև դրված է ազգապահպան մեծագույն առաքելություն, որին ծառայելու համար մոտ մեկդարյա այս կառույցը գործադրել է ահռելի ջանքեր և արժանացել բարձր գնահատականի:
«Հայաստանի ազգային արխիվն այսուհետ ևս ջանալու է հավատարիմ մնալ իր նախնիների պատգամներին` պահել և պահպանել ազգային այս կառույցը, նպաստել նրա զարգացմանն ու ապագային, քանզի առանց հիշողության ցանկացած ազգ դատապարտված է կործանման»,- եզրափակել է իր ելույթը Գ.Արշակյանը:
Գիտաժողովն իր աշխատանքը շարունակելու է նաև նոյեմբերի 12-ին:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...