Էլեկտրոնային ծառայությունը կհարկվի. Googlе, Facebook և այլ ընկերություններից առարկություն չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Էլեկտրոնային ծառայությունը կհարկվի. Googlе, Facebook և այլ ընկերություններից առարկություն չկա

15:56 11.11.2021

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները պետք է վճարեն ԱԱՀ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը նշեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր միջազգային ընկերությունների հետ:

«Մենք քննարկումներ ենք անցկացրել Googlе, Facebook, Booking, Amazon, Netflix և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասեմ, որ ոչ մի ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հարկ վճարելու հետ կապված որևէ առարկություն չի եղել: Բոլորը հաշվառվելու պատրաստակամություն են հայտնել: Քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել համակարգը պարզ դարձնելու, դրա ավելի հարմար կիրառության հետ կապված: Նշեմ նաև, որ հարց է բարձրացվել ԱԱՀ-ի հաշվարկման համար հաշվետու ժամանակահատվածը եռամսյակը մեկը սահմանելու մասին: Քննարկվել է նաև ծառայությունների մատուցման պահն ըստ վճարման որոշելու առաջարկը»,- ասաց Լուսինե Այվազյանը:

Այս նոր փոփոխությունները կնպաստեն պետական բյուջե ուղղվող գումարների ավելացմանը: Թե տարեկան որքան գումար կմտնի բյուջե, դեռ հստակ չէ: ՊԵԿ-ը չի շտապում թիվ հնչեցնել:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններից բացի կառավարությունը կսահմանի էլեկտրոնային ծառայությունների ամբողջական ցանկը: Օրինակ՝ կներառվեն տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերի միջոցով գովազդային ծառայությունների մատուցումը, էլեկտրոնային հարթակների տրամադրումը, էլեկտրոնային գրքեր ընթերցելու, ֆիլմեր դիտելու ծառայությունները և այլն: ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը նշեց, որ էլեկտրոնային առևտրի մասով այս նախագծով կարգավորումներ նախատեսված չեն:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններում կա բաղադրիչ Հայաստանի այն ռեզիդենտ կազմակերպությունների համար, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում:

«ԱԱՀ վճարող ռեզիդենտին վերաբերում է այն մասով, որ որոշ էլեկտրոնային ծառայությունների հետ կապված լինելու են հարկման առավել բարենպաստ կարգավորումներ այն առումով, որ այդ ծառայությունները, գործող կարգավորումներով հարկվում են ԱԱՀ 20% դրույքաչափով, իսկ փոփոխություններով նախատեսվում է ԱԱՀ 0% դրույքաչափի կիրառում։ Օրինակ՝ կարող եմ ասել, Հայաստանում գտնվող կազմակերպությունը, որն օնլայն կրթական ծառայություն է մատուցում դրսում, այսինքն՝ ծառայությունը ստացողը ոչ ռեզիդենտ է, ապա այն կարող է չհարկվել»,- ասաց Ասանեթ Ալոյանը:

Ինչ վերաբերում է այն ֆիզիկական անձանց, որոնք Հայաստանում էլեկտրոնային ծառայություն են մատուցում, ապա ՊԵԿ ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մասով որևէ հարկային պարտավորություն չկա: Ինչպես աշխատել, այնպես էլ կարող են շարունակել աշխատել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

09:47 09.07.2025

Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի Ուկրաինան

Եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

09:31 09.07.2025

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

Գվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

BACK_TO_TOP