Հայաստանի հավաքականը պարտվեց Հս․ Մակեդոնիային ու կորցրեց ԱԱ-ին մասնակցելու բոլոր շանսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

Հայաստանի հավաքականը պարտվեց Հս․ Մակեդոնիային ու կորցրեց ԱԱ-ին մասնակցելու բոլոր շանսերը

23:13 11.11.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային ու 0-4 հաշվով պարտություն կրեց։

Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու մեկնարկային 15 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր դրվագ ունեցավ։ Այսպիսով, 11-րդ րոպեին Նորբերտո Բրիասկոն հասավ մրցակցի դարպասային հրապարակ, գնդակը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս չկարողացավ ավարտին հասցնել դրվագը։ Ապա, երկու րոպե անց մրցակցի դարպասի մոտ Տիգրան Բարսեղյանը գնդակը փոխանցեց Բրիասկոյին, որի՝ գլխով կատարած հարվածը բավականին շեղ ստացվեց։

22-րդ րոպեին մրցակցին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը՝ շրջանցելով Կամո Հովհաննիսյանին, Էրիկ Վարդանյանին, Անդրե Չալըշրին ու Հովհաննես Համբարձումյանին, և գրավել Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին։

31-րդ րոպեին խառը իրադրությունում գնդակը հասավ Նորբերտո Բրիասկոյին, բայց նրա փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։

36-րդ րոպեին հեռահար հարվածով Յուրչենկոյի դարպասը գրավեց Էնիս Բարդին։

Երկրորդ կեսը ևս մեր թիմը պասիվ չէր սկսել, սակայն այստեղ ևս հաջողության հասնել չհաջողվեց։ 64-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը մրցակցի դարպասային հրապարակում կանոնները խախտեց մրցակցի ավագի՝ Էնիս Բարդիի նկատմամբ։ Մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, գնդակին մոտեցած Բարդին այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ ձևակերպելով դուբլ։

Խաղավարտին հյուսիսմակեդոնացիներն ավելացրել էին ճնշումը մեր ֆուտբոլիստների նկատմամբ, ու 79-րդ րոպեին Միլան Ռիստովսկին գնդակով բավականին տարածություն անցնելով ու շրջանցելով Հովհաննես Համբարձումյանին, խփեց իր թիմի 4-րդ գոլը։

89-րդ րոպեին մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Դավիթ Տերտերյանը, մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին, գնդակին մոտեցավ կրկին Էնիս Բարդին ու կրկին գրավեց Յուրչենկոյի դարպասը՝ հեթ-տրիկ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կորցրեց հնարավոր բոլոր շանսերը աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար։

Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի հավաքականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

10:00 24.06.2025

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

Ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

09:46 24.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

BACK_TO_TOP