22:35 12.11.2021
Նոյեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրը հայտնել է, որ Իրաքի Հանրապետությունը ցանկանում է ավելի սերտացնել հայ-իրաքյան հարաբերությունները և մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները։ Նա շեշտել է Հայաստանի կարևորությունը Իրաքի համար, նաև իր երկրում հայերի սիրված լինելը, և կարծիք հայտնել, որ որակյալ աշխատանքի համար պետք է համագործակցել հենց հայերի հետ։
Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է Բաղդադում անցկացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը և հավելել, որ Իրաքը հետաքրքրված է Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած ընկերությունների մասնակցությամբ իրենց երկրի վերակառուցման գործում։ Նա նաև Իրաքի Կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին։
Վահան Քերոբյանը նույնպես հետաքրքրվածություն է հայտնել Իրաքի վերակառուցման գործում հայկական ընկերությունների մասնակցության հարցում և նշել, որ Հայաստանի Կառավարությունը ևս պատրաստ է աջակցել այն ընկերություններին, որոնք կմասնակցեն տվյալ գործընթացին։
Ներկայացնելով օտարերկրյա ընկերությունների լիցենզավորման տրամադրման կարգի դյուրացմանն ուղված ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները՝ նախարարն առաջարկել է Իրաքի Կառավարությանը դիտարկել հայկական ընկերությունների համար իրաքյան շուկա մուտք գործելու գործընթացը հեշտացնելու գործիքների ներդրումը։
Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է այս և նմանատիպ հարցերը ներառել նախատեսվող միջկառավարական նիստի օրակարգում։
Նախարար Քերոբյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների միջև առևտրի խթանմանը, մասնավորապես՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության և դեղագործության ոլորտներում, հիշեցնելով դեղագործության ոլորտում Հայաստանի վերջին ձեռքբերումը՝ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է իր իսկ գլխավորությամբ առևտրի, շինարարության և էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչների հետ կազմել գործարար պատվիրակություն՝ Իրաք այցելելու նպատակով։
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...
15:15 09.07.2025
ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներովԻրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...
15:07 09.07.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...