Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ․ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ․ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը

13:35 15.11.2021

ՀՀ անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:

Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանելու գործում:

Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:
Նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

21:10 09.07.2025

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և թիմի 3 ֆուտբոլիստներ չեն կարողացել մասնակցել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի նախախաղային ասուլիսին: «Ռեալի» ինքնաթիռը, ինչպես տեղեկացրել էինք, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված է եղել 3 ժամից ավելի մնալ օդում և մի քանի շրջան կատարել Վաշինգթոնի երկնքում, ինչից հետո թույլտվություն է ստացել և վայրէջք կատարել Նյու Ջերսիում, […] ...

Իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը․ Կարեն Մկրտչյան

21:00 09.07.2025

Իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը․ Կարեն Մկրտչյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Կարեն Մկրտչյանին։ Անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և վերջին օրերի տարածաշրջանային զարգացումներին։ Ինչպե՞ս կարելի է բնորոշել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլը, որքանով են Իրանի հետ կապված վերջին իրադարձությունները մտահոգիչ Հայաստանի համար։ Խոսքը Ստամբուլում ընդունված հակահայկական հռչակագրի և Փեզեշքյանի՝ օրերս Արցախ այցելելու մասին է։ Չափից դուրս մեծ չե՞ն մեր սպասելիքները Իրանից, և […] ...

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

20:52 09.07.2025

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման օգտին, այդ թվում՝ Ուկրաինայի աջակցության հարցում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից Ֆրանսիայի առաջնորդի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։ Մակրոնը Մեծ Բրիտանիայում է պետական ​​այցով։ «Նրանք արտահայտեցին իրենց ցանկությունը՝ խորացնելու իրենց գործընկերությունը՝ սկսած […] ...

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

20:40 09.07.2025

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

20:30 09.07.2025

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

BACK_TO_TOP