ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են Ուկրաինայի հայերի միության աշխատանքային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են Ուկրաինայի հայերի միության աշխատանքային համաժողովին

14:38 15.11.2021

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը և խմբի անդամները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 15-ին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին:

Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ համաժողովը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին: Պատգամավորը կարևորել է հայ համայնքի դերակատարությունն Ուկրաինայի կյանքում` նշելով, որ այն երկրի ակտիվ և կազմակերպված համայնքներից է:

Խոսելով ՈՒՀՄ-ի աշխատանքի մասին` Հրաչյա Հակոբյանը նշել է, որ միության գործունեությունը ներառում է մշակութային, մարզական, կրթական ոլորտները, հատուկ ուշադրության են արժանանում լեզվի և մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված ծրագրերը: Նրա խոսքերով` Հայաստանը և Ուկրաինան մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններ ունեն: Որպես բարեկամական խմբի ղեկավար` պատգամավորը կառուցողական փոխգործակցությունը խորացնելու և երկու երկրների շահերին միտված նախագծերի իրականացման հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության գործունեությունը: Պատգամավորի գնահատմամբ` պատահական չէ, որ հայ համայնքը Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ամենաակտիվներից է. հայ և ուկրաինացի ժողովուրդների հարաբերություններն ունեն պատմական հենք:

Իրենց ելույթներում հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և հայ համայնքի դերն են ընդգծել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիկտոր Գոնչարը, Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ Դարյա Վոլոդինան: ՈՒՀՄ-ն համաուկրաինական կազմակերպություն է, որի գործունեության հիմքում հայանպաստ նախաձեռնություններին օժանդակելն է:

Հայ-ուկրաինական հարաբերությունների խթանման գործում ակտիվ դերակատարում ունենալու համար Հրաչյա Հակոբյանը պարգևատրվել է: Պարգևատրվածների շարքում են եղել նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը և խմբի անդամ Դարյա Վոլոդինան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

18:54 09.07.2025

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

18:48 09.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

18:42 09.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նախօրեին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։ ...

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:36 09.07.2025

Գեղհովիտի բնակիչը տանը թմրանյութ էր պահում․ Մարտունիի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղհովիտ գյուղի 49-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը ներկայացրել է կանեփանման կիսաչորացած մանրացված զանգված՝ 25 գրամից ավելի քաշով։ Պարզվել է, որ նա թմրանյութը պատրաստել է իր հողամասից քաղված կանեփից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

18:30 09.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

BACK_TO_TOP