Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի հետ

14:48 16.11.2021

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 15-ին, կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում մրցել է Գերմանիայի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2։2:

Հավաքականի կազմում իր 4-րդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել։

Առաջին երեք տուրում Հայաստանի հավաքականը նախ 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Բելգիայի թիմի նկատմամբ, ապա ոչ-ոքի՝ 2։2 էր խաղացել նորվեգացիների դեմ, իսկ երրորդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել էր Իսրայելին:

Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո 10 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

Կանանց ընտրանին էլ առաջնությունում իր առաջին պարտությունն է կրել՝ 4-րդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջելով Իտալիային: Հավաքականի կազմում հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Սուսաննա Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվել են: Կանանց ընտրանին 10 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական:

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցել էր խորվաթների դեմ և հաղթանակ տարել 2,5։1,5 հաշվով, երկրորդ տուրում 3։1 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմին, իսկ երրորդ տուրում 3:1 հաշվով առավելության էր հասել Լեհաստանի նկատմամբ:

Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կկայանան հինգերորդ տուրի պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ֆրանսիացիների դեմ, իսկ կանանց ընտրանին ուժերը կչափի Վրաստանի թիմի հետ:

Եվրոպայի թիմային առաջնությունում ընդհանուր առմամբ կանցկացվի 9 տուր՝ մինչև նոյեմբերի 21-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

BACK_TO_TOP