Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարը Նյու Յորքում վաճառվել է ռեկորդային գնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարը Նյու Յորքում վաճառվել է ռեկորդային գնով

10:24 17.11.2021

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954) «Դիեգոն և ես» ինքնադիմանկարը նյույորքյան աճուրդում վաճառվել է 34․9 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Sothebey’s աճուրդի տունը։

1949 թվականին արված «Diego y yo» աշխատանքի գինը 8 մլն դոլարով գերազանցել է նկարչուհու նախորդ ռեկորդը։ Սա Կալոյի վերջին ինքնադիմանկարն է, որը նա ավարտել է մահից մի քանի տարի առաջ։

Ինքնադիմանկարում Կալոն պատկերված է՝ ամուսնու դեմքը ճակատին։ Նրա ամուսինը հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերան էր։ Նկարում Ռիվերան պատկերված է 3 աչքով։

Նկարը ներառվել է Էդուարդո Ֆ․ Կոնստանտինի հավաքածուում։ Նշվում է, որ նա լատինաամերիկյան արվեստի թանգարան է հիմնել Բուենոս Այրեսում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

Կատարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում ԱՄՆ նախագահի համար

11:13 28.07.2025

Կատարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում ԱՄՆ նախագահի համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա կատարցի գործընկեր Սաուդ բին Աբդուլռահման ալ Թանին հուլիսի 7-ին ստորագրել են փաստաթուղթ, որում ընդգծվում է, որ Կատարը կամավոր կերպով Պենտագոնին է նվիրաբերում Boeing 747-8 ինքնաթիռ, որը նախատեսված է որպես նախագահական ինքնաթիռ, հաղորդում է CNN-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ փոխըմբռնման հուշագիրը, որի պատճենը տեսել է հեռուստաալիքը, հաստատում է, որ «ԱՄՆ-ն Կատարին […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP