09:00 28.07.2025
ԿԺԴՀ-ն չի մտադիրվում բանակցություններ վարել Կորեայի Հանրապետության (ԿՀ) հետ, չնայած նոր նախագահ Լի Չժե Մյոնի արտաքուստ հաշտեցնող քայլերին, քանի որ Սեուլի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ չի տեսնում։
Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Այնտեղ նշվում է, որ նոր նախագահի օրոք Սեուլը որոշել է «դադարեցնել բարձրախոսներով ԿԺԴՀ-ի դեմ քարոզչություն տարածելը, թռուցիկների տարածումը և թույլատրել Կորեայի Հանրապետությունից առանձին զբոսաշրջիկների մուտքը ԿԺԴՀ»։
Հարավային Կորեայի պաշտոնյաները, ասվում է հայտարարության մեջ, նույնպես սկսել են խոսել «կոշտությանը կոշտությամբ պատասխանելու» դարաշրջանն ավարտելու և «բարությանը բարությամբ պատասխանելու» դարաշրջան սկսելու անհրաժեշտության մասին՝ հաշտեցման և օգնության դարաշրջան։
14:15 28.07.2025
Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր14:02 28.07.2025
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱյսօր առավոտյան Իրանի Բուշեր նահանգի Ասալույե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։ Այս պահին հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ միջադեպի հետևանքները գնահատելու համար։ ...
13:50 28.07.2025
Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
13:37 28.07.2025
Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում էՔրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին […] ...
13:25 28.07.2025
Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճելԲռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների տղաների հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականի կազմում պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ)։ Բաղրամյանը եզրափակչում պարտության է մատնել […] ...
13:11 28.07.2025
Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, […] ...
13:00 28.07.2025
Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ․ ԲաղայիԻրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային: «Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա: Ինչպես նշել է Բաղային, այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության […] ...