Հրշեջ-փրկարարները մարել են Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը

08:00 28.07.2025

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 22։16-ին։

Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:

Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր

14:15 28.07.2025

Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր

Գերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ 50-ից ավելի մարդ վիրավորվել է։ Գնացքի վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գիշերվա սկզբին տեղական փրկարարական ծառայության ղեկավար Շառլոտ Զիլլերը մամուլին հայտնել է, որ վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ «Մեր տեղեկությունների համաձայն՝ վագոններում այլևս մարդ չի մնացել, և բոլորը […] ...

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

14:02 28.07.2025

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Իրանի Բուշեր նահանգի Ասալույե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։ Այս պահին հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ միջադեպի հետևանքները գնահատելու համար։ ...

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:50 28.07.2025

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

13:37 28.07.2025

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին […] ...

Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել

13:25 28.07.2025

Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների տղաների հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականի կազմում պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ)։ Բաղրամյանը եզրափակչում պարտության է մատնել […] ...

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

13:11 28.07.2025

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, […] ...

BACK_TO_TOP