Սերխիո Տիեմպո՝ աշխարհի «ամենաարագ», սենսացիոն, վիրտուոզ, իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

Սերխիո Տիեմպո՝ աշխարհի «ամենաարագ», սենսացիոն, վիրտուոզ, իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար

16:00 17.11.2021

Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է պահանջում, բայց միևնույն ժամանակ պոետիկ և քնարական է: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մալերի թիվ 1 սիմֆոնիան, որում մարմնավորված են կոմպոզիտորի երիտասարդ, երբեմն միամիտ խանդավառությունը, բնության հանդեպ հիացական խոնարհումն ու առաջին հիասթափությունները, հերոսի համառ պայքարն ու վստահությունն իր հաղթանակի հանդեպ:

Համերգի մենակատար, վենեսուելացի վիրտուոզ դաշնակահար Սերխիո Տիեմպոյի պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է Ամստերդամի «Concertgebouw» սրահում տասնչորս տարեկան հասակում: Դրանից հետո նա անմիջապես միջազգային համբավ է ձեռք բերել: Տիեմպոն հայտնի է իր անսանձ էներգիայով և երկացանկի բազմազանությամբ:

Սերխիո Տիեմպոն կատարել է մի շարք ձայնագրություններ, որոնք առանձնանում են մեկնաբանության ինքնատիպությամբ և բարձր են գնահատվել մասնագետների կողմից. «EMI Classics»-ի հետ ձայնագրել է Մուսորգսկու ‹‹Նկարներ ցուցահանդեսից››-ը, Ռավելի ‹‹Գիշերային Գասպար››-ը, «Martha Argerich Presents»-ի համար՝ Շոպենի երեք նոկտյուրները, իսկ «Deutsche Grammophon»-ի համար նա ձայնագրել է մի քանի ձայնասկավառակ Միշա Մայսկու հետ, այդ թվում՝ Ռախմանինովի ստեղծագործությունները. այդ աշխատանքը արժանացել է «Classic FM»-ի և «BBC Music Magazine»-ի հինգ աստղերի:

Տիեմպոն աշխատել է հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են «Ռադիո Ֆրանսը», Բրյուսելի ֆիլհարմոնիկը, Սինգապուրի սիմֆոնիկը, «BBC սիմֆոնիկ»-ը, և աշխարհահռչակ դիրիժորներ Կլաուդիո Աբբադոյի, Մյունգ-Վուն Չունգի, Թիերի Ֆիշերի, Լյուդովիկ Մորլոյի և այլոց հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP