23:42 17.11.2021
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել C-400 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչների համատեղ արտադրության վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի Անկարայում Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ինչ վերաբերում է C-400-ի մասերի համատեղ արտադրությանը, ապա երկու կողմերը` Թուրքիան եւ Ռուսաստանը, պայմանավորվել են չբացահայտել մանրամասներ», – ընդգծել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ այս թեման «զգայուն» է ՌԴ-ի և Թուրքիայի համար։
Մինչդեռ սեպտեմբերին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում էր անցկացրել Էրդողանի հետ, որի ընթացքում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, կողմերը «խոսել են ռազմատեխնիկական փոխգործակցության, ռազմատեխնիկական համագործակցության, համագործակցության շարունակման և C-400-ով ընդլայնման հնարավորության մասին», ինչպես նաև «քննարկել են թուրքական տարածքում որոշ բաղադրիչների արտադրության հնարավորությունները»:
Ռուսաստանն ու Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է Ռուսաստանից ձեռք բերել այդ համակարգերը։ Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք է առաջացրել ԱՄՆ-ի և ընդհանրապես դաշինքի մոտ։ Միացյալ Նահանգները չի դադարեցնում Թուրքիայից ռուսական զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու փորձերը։ Պայմանավորված այն հանգամանքով, որ Թուրքիան չի ենթարկվում ճնշումներին և չի ազատվում C-400-ից, Վաշինգտոնն ավելի վաղ Անկարային հեռացրել էր հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Բացի այդ, ԱՄՆ-ն երկար ժամանակ սպառնում էր Թուրքիային մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառման համար, սակայն չէր շտապում քայլերը անել, քանի որ վախենում էր ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից, իսկ Անկարան զգուշացնում էր, որ նման սահմանափակումների կիրառումն անպատասխան չի թողնի: 2020 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնը նման պատժամիջոցներ էր սահմանել։
12:30 10.07.2025
ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...