00:01 18.11.2021
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է ս․թ․ նոյեմբերի 15-19-ը Հաագայում ընթացող Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների տասնիններորդ հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 1990-ական թվականներից ի վեր Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած միմյանց հաջորդող պատերազմներում ականների և պայթուցիկ այլ նյութերի կիրառման ծանր հետևանքներին, 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջ եկած նոր մարտահրավերներին և խնդրի առնչությամբ հայկական կողմի մոտեցումներին։
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս արդիական խնդրի վերաբերյալ ելույթով հանդես գալու հնարավորության համար։ Հայաստանն իր անկախությունից ի վեր այն երկրների թվում է, որոնք մեծապես տուժել են ականների կիրառումից, քանի որ Ադրբեջանը 1990-ական թվականներից սկսած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած, միմյանց հաջորդող պատերազմներում լայնորեն կիրառել է ականներ և պայթուցիկ այլ նյութեր։ Այս մարտահրավերը հատկապես ծանր է եղել Լեռնային Ղարաբաղի համար։ ՄԱԶԾ տվյալներով ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության հարյուրավոր հայ ներկայացուցիչներ են զոհվել, հարյուրավորն էլ վիրավորվել։
Տասնամյակներ շարունակ Հայաստանը լրջորեն աջակցել է Լեռնային Ղարաբաղն ականներից մաքրելուն ուղղված միջազգային ջանքերին։ Գրեթե 30 տարի շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտել է ականազերծման գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որակելով դրանք որպես անօրինական։ Անգամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվեց ականազերծման աշխատանքներին վերջինիս ներգրավվածության վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումներից հետո։
Ձերդ գերազանցություններ,
Ականների և պայթուցիկ այլ նյութերի մնացորդների խնդիրը, բնականաբար, վատթարացել է ԼՂ վերջին պատերազմի հետևանքով։ Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ուժգին ռմբակոծությունը Լեռնային Ղարաբաղի տարածքը ողողել է դեռևս չպայթած բազմաթիվ զինատեսակներով։ «Human Rights Watch» և «Amnesty International» կազմակերպությունները մասնավորապես հաստատել են Ադրբեջանի կողմից կասետային զինատեսակների կիրառումը։
«Human Rights Watch»-ը մասնավորապես եզրակացրել է /մեջբերում եմ/․ «Ադրբեջանը լայնամասշտաբ ազդեցության զինամթերք է կիրառել, այդ թվում՝ սկզբունքորեն ոչ ճշգրիտ հրետանային հրթիռներ, որոնց հարվածները կարող են լինել անխտրական և, հետևաբար՝ անօրինական»: «Human Rights Watch»-ը չի գտել ռազմական տեխնիկա կամ ռազմաբազա այն տարածքներում, որոնց նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել:
Ըստ «HALO Trust» կազմակերպության՝ «հրթիռներն ու կասետային զինատեսակները հայտնաբերվել են քաղաքացիական բնակավայրերում, իսկ սովորաբար մաքուր և խաղաղ փողոցները լի են ռումբերի խառնարաններով, այրված մեքենաներով և գնդակոծված շենքերով։
«Washington Post»-ը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ գյուղերից մեկի միայն մեկ տան տարածքից առավել քան 30 չպայթած M095 մարտագլխիկներ են հայտնաբերվել։
Տիկնայք և պարոնայք,
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ահռելի վնաս է հասցրել և մեծացրել է ականների և պայթուցիկ այլ նյութերի մաքրման անհրաժեշտությունը։ Օգտվելով այս հնարավորությունից, ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբին, Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող ականազերծմանն արժեքավոր ներդրման համար, որտեղ առայժմ չեզոքացվել են առավել քան 26 000 պայթուցիկներ և մաքրվել գրեթե 2․6 հեկտար տարածք։ Այս թվերը վկայում են աղտոտման մեծ ծավալի մասին։
Լիովին գիտակցելով ականների և այլ պայթուցիկ նյութերի մնացորդների հետևանքով առաջացող մարտահրավերները` Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների քարտեզներ՝ առանց որևէ իրավական պարտավորություն ունենալու։ Ավելին՝ սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևին, որը կոչ էր անում Հայաստանին՝ տրամադրել ականապատ տարածքների բոլոր քարտեզները, հայկական պատվիրակությունը միաձայն կողմ է քվեարկել, մինչդեռ Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է քվեարկել, հավանաբար այն պատճառով, որ վերջինս պարունակում էր նաև հատվածներ, որոնք քննադատում էին Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում և դրանից հետո հայերի նկատմամբ գործած մարդու իրավունքների ոտնահարումների համար։
Հայաստանը բարեխղճորեն է մոտենում այս խնդրին՝ տարածաշրջանի բնակիչների անվտանգությունն ու բարեկեցությունը խթանելու նպատակով։
Շնորհակալություն։
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...