14:38 18.11.2021
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021թ. հունվարի 1-ի և 2021/2022 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների թվի՝ ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021 թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում վերահաշվարկի կատարման արդյունքները պետական բյուջեում սահմանված կարգով արտացոլման անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տվյալների համաձայն ՀՀ 2021 թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում ընդհանուր տնտեսված միջոցները կազմում են 3,336,442.1 հազար դրամ: Նախատեսվում է պետական բյուջեի «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման հատկացումները բաշխել ըստ կատարողների (ԲՍԿ-ների): Միջոցառման շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգում՝ 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: «Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման շրջանակներում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգման նպատակով հայտ ներկայացրած 1372 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը և կստանան 30-50 տոկոս հավելավճար: Սակայն գումարը հաշվարկվել է 10 տոկոսի շեղումով՝ 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Բացի դրանից՝ հավելավճարները հաշվարկվել են միջին աշխատավարձի (125 000 դրամ) հիման վրա, սակայն վճարումները իրականացվելու են փաստացի աշխատավարձերի հիման վրա, որոնք ներկայումս ճշտվում են:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում 2022 թվականին ուսուցիչների ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար: «Մյուս տարի գործընթացին կարող են մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներն ըստ բոլոր առարկաների: Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքում կստանա հավելավճար: 2022 թվականի պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսվել է 1,3 մլրդ դրամ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարի համար կհատկացվի 77 մլն դրամ:
Նախատեսվում է նաև գումար հատկացնել (253,998.7 հազար դրամ) ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների նորոգման և գույքով ապահովմանը, ինչը կապված է մարզում դպրոցական սննդի ծրագրի մեկնարկման հետ: Անհրաժեշտություն է առաջացել մարզի ենթակայության 22 և ԿԳՄՍ ենթակայության 1 հանրակրթական դպրոցների ճաշարանների, ճաշարանների տանիքների վերանորոգման և ճաշարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման:
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...