Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես շրջափակման մեջ է. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես շրջափակման մեջ է. Փաշինյան

14:44 18.11.2021

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

«Փաստացի ունենք 7 ճանապարհ: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված՝ երթևեկելի է: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն՝ կշտկենք, և երրորդ շերտը կտեղադրենք: Մյուս վեց հատվածներում հիմա աշխատանքներ են ընթանում: Այդ 6 հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է: Ճանապարհի մի մասում՝ մոտ 3,5-4 կմ, արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներ են իրականացվել, մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերով բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման և անհրաժեշտության դեպքում նաև խճապատման աշխատանքներ: Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է՝ 13 կմ: Մի մասն ամբողջովին նոր է կառուցվում և այնտեղ որոշակի դժվարություններ կան՝ անտառի հատված հետ կապված: Ուզում եմ նշել, որ նույն Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի: Մեկը՝ Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է և մեր հայրենակիցները կարող են երթևեկել: Մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան այդ կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար: Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ի հիմքն ամբողջովին երթևեկության համար պատրաստ է: Մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման և խճապատման աշխատանքներ: Եվս երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան- Ճակատեն և Կապան-Գեղանուշ-Ճակատեն: Օրեր առաջ սկսվել են Գեղանուշ–Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք նաև խճապատման աշխատանքները, որոշակի թեքություններ կան, 2-3 օրվա ընթացքում այդ աշխատանքները կավարտենք և ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահեռ մենք կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որ կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ: Եվ, իհարկե, շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները: Այս պահին մոտ 6,5 կմ վրա աշխատանքներ են իրականացվել, 2 ընկերություններ տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են»,- ասել է նախարարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին:

«Շինարարության սեզոնի մեկնարկին պես, մենք այդ բոլոր ճանապարհները կասֆալտապատենք: Այսինքն՝ մեր ծրագիրը հետևյալն է, որ գյուղերի ճանապարհները և նաև Տաթև-Լծեն ճանապարհահատվածը 2022 թվականին ամբողջությամբ ասֆալտապատ վիճակում լինի: Մենք նաև պայմանավորվեցինք, որ Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ ստեղծենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն, որովհետև այնտեղ մի հատված կա, որը մի քիչ նեղ է և տրանսպորտային առումով խնդիր կառաջացնի. հենց ճանապարհի եզրին եկեղեցի կա, որը պատմամշակութային հուշարձան է, և այդտեղ ճանապարհը լայնացնելու առումով պրոբլեմ կունենանք»,- ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ չկա բնակավայր, որտեղ կենսաապահովման խնդիր կա կամ ընդհանարապես կտրված լինի, շրջափակման մեջ լինի:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ 6 գյուղերի բնակիչներին, ընտանիքներին հատկացվել են բենզին, վառելիքի համար գումար. «Նաև լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի ժամանակավոր լոգիստիկ դժվարությունները հնարավորինս կոմպենսացնենք, և մեր հայրենակիցները լրացուցիչ բարդություններ չունենան: Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել և այսօր առավոտյան ինձ զեկուցվել է, որ 6 գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել»:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է անհետաձգելի համարել պետական անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի, Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան – Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ – Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները: Մասնավորապես, ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Մասնավորապես, նախատեսվում է կառուցել Հ-46(Քաշունի գյուղի խաչմերուկից)- Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ ճանապարհահատվածները, վերակառուցել Որոտան – Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ – Լծեն ճանապարհահատվածները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP