Շեշտվել է ԵԱՏՄ շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Շեշտվել է ԵԱՏՄ շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

15:04 18.11.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգությանը, դրա վերահսկողությանը, այդ ոլորտի միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությունը դրանց համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, գործառույթները, ազդեցության ոլորտներն ու այն խնդիրները, որոնց առկախումը կարող է խոչընդոտել առավել արդյունավետ աշխատանքին: Նա շեշտել է միջազգային համագործակցության, իրավական ակտերի փոխհամաձայնեցման և պարզեցված վերահսկողության անհրաժեշտությունը: Վիկտոր Նազարենկոն խոսել է ԵԱՏՄ մաքսային տարածքում մարդու առողջության և կյանքի, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանքի ազատ շրջանառության համար միասնական իրավական դաշտի ստեղծման մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ տեխնիկական կանոնակարգերը հիմնականում կան և ազգային օրենսդրությունը պետք է դրանց հետ հնարավորինս համահունչ լինի:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների և այլ վնասակար նյութերի հայտնաբերման, հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի խնդիրներին՝ հատուկ ընդգծելով դրանց կարևորությունն ու խստորեն վերահսկելու անհրաժեշտությունը:

Երկուստեք շեշտվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

BACK_TO_TOP