Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին

16:00 18.11.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։

Նախարարը ողջունել է անվանի գիտնականի այցը Հայաստան, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին այս կարևոր միջոցառումը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման գործում։

Վահագն Խաչատուրյանը Չի-Ֆուն Չանին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ խորհրդային տարիներից մինչև ներկա ժամանակաշրջանը։ Նախարարը խոսել է Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության, դրանում տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին, շեշտել, որ ՀՀ կառավարությունը ԲՏԱ նախարարության առջև խնդիր է դրել ջանքեր գործադրել Հայաստանում տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերին, նշել, որ նպատակային աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծվի, որտեղ բիզնեսով զբաղվելը, գիտելիքները կիրառելը շատ ավելի նպաստավոր և շահեկան լինի։

«Երբ երկիրն ազատ է, երբ մարդիկ ազատ են մտածում, ազատ գործելու հնարավորություն ունեն, տնտեսության օրենքները թափանցիկ են, քաղաքական ճնշում չկա՝ մեծ է երկիրը զարգացնելու ներուժը։ Այսօր Հայաստանն այդ փոխակերպման փուլում է, և այդտեղ մեծ է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունը»,- նշել է նախարարը։

Չի-Ֆուն Չանը խոսել է Հայաստանի մասին ունեցած իր տպավորություններից, նշել, որ առաջին անգամ Հայաստան է եկել 17 տարի առաջ:

«Շատերն ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ Հայաստան, որտե՞ղ է այն, և ես ստիպված բացում էի քարտեզը: Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին. որոշ տեղեկություն ունեի, որ առաջին քրիստոնյա երկիրն է։ Շատ տպավորված էի երկրի պատմությամբ, բայց ինձ ամենից շատ տպավորեց այն հանգամանքը, որ մարդիկ գնահատում և արժևորում են կրթությունը և շատ ընտանիքակենտրոն են»:

Չինացի գիտնականը, նշել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի շատ տաղանդներ կան, որոնց պետք է հնարավորություն տալ դրսևորվելու արտաքին շուկաներում, առավելագույնս օգտագործել իրենց գիտելիքն ու ներուժը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների պատմության, տեխնոլոգիաների միջոցով տնտեսության զարգացման, փիլիսոփայության ու քաղաքականության, մարդկանց միջև փոխհարաբերությունների, մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ Վահագն Խաչատուրյանն ու Չի-Ֆուն Չանը համոզմունք են հայտնել, որ տեխնոլոգիաները չպետք է փոխարինեն մարդկային շփումներին, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն ուղղակի գործիք են, որոնք բարելավում են մարդկանց կյանքն ու կենսակերպը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

12:07 10.07.2025

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...

SHANTNEWS

12:00 10.07.2025

SHANTNEWS

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

11:55 10.07.2025

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

11:48 10.07.2025

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

BACK_TO_TOP