«Սարյան» պուրակի խնդիրը հասել է նախագահականի վերահսկողության ծառայություն. «Հայկական ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+25.09 oC

«Սարյան» պուրակի խնդիրը հասել է նախագահականի վերահսկողության ծառայություն. «Հայկական ժամանակ»

13:13 10.02.2018

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ  Երևանի «Սարյան» պուրակի խնդիրը հասել է մինչև նախագահականի վերահսկողության ծառայություն: Ծառայությանը դիմել է «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը, որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրություն և վաճառք:

Օրաթերթը հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին չէր ցանկացել երկարաձգել «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը: Ընկերությունը դիմել էր դատարան և շահել դատը: Դրանից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, 2017 թվականի հունվարին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2021 թվական: Շատ չանցած քաղաքապետարանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերացնել վարչական դատարանի վճիռը: Իսկ հետո Տարոն Մարգարյանը չեղարկել էր 2017թ. հունվարին կայացրած իր որոշումը՝ խզելով վարձակալության պայմանագիրը:

«Նախագահականի վերահսկողության ծառայությունում ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը՝ դատարանի վճռից սկսած մինչև այն փաստաթղթերը, որից տեղեկացել եմ, որ վերացվել է  վարձակալության երկարաձգման մասին որոշումը: Ինձ լսեցին վերահսկողականում, բայց մինչ այսօր ես պատասխան չեմ ստացել»,- «Հայկական ժամանակ»-ին ասել է Նարինե Վարդանյանը:

Օրաթերթի տեղեկություններով՝ նախագահականաի վերահսկողության ծառայությունից դիմել են Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ  տարածքի վրա «աչք ունի» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հերքել է իր կապը պուրակի հետ:

Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ին տրամադրած պարզաբանման մեջ ասել է, որ ինքը կապ չունի պուրակի վարձակալության հետ: 

«Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետև երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցների ինֆորմացիայից եմ իմացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել իր բանկում և հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրոջ որդին: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականատերը դառնան, հետո կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անուններ»,– ասել է «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

16:25 03.05.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

16:17 03.05.2025

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP