Պատվաստումների արդյունքում հանրապետությունում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերի անկում է նկատվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Պատվաստումների արդյունքում հանրապետությունում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերի անկում է նկատվում

15:27 25.11.2021

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ այդ առումով կայունացում է նկատվում: «Գիտեք, որ, բարեբախտաբար, մենք թվերի էական և լուրջ անկում ունենք: Հիմա առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին: Եվ ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց, որ թվերը սկսեցին նվազել: Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց: Բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ լիարժեք պատվաստումների 350 000-ի շեմը մոտավոր հաշվարկներով հատելն արդեն ամենօրյա թվերի վրա ազդեցություն կունենա: Լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 000-ի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը պիտի չթուլացնի, որովհետև վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում»,- ասել է վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում համավարակի ցուցանիշի թվի նվազման միտումը պահպանելու ուղղությամբ, որին առաջին հերթին նպաստում են պատվաստումները: «Երեկվա դրությամբ գրանցվել է 592 դրական դեպք: Ընդհանուր առմամբ՝ թեստավորվել է 7666 քաղաքացի: Ցավոք, մահացել է 40 քաղաքացի: Մենք գիտենք, որ մահվան թվերը նվազում են ալիքի նվազումից երկու-երեք շաբաթ հետո, որովհետև դեռ կան ծանր ընթացքով պացիենտներ: Իրականացվել է, ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ պատվաստում՝ 1168501 պատվաստում, և ինչպես նշեցիք, հիշատակման արժանի բարդության որևէ դեպք չի գրանցվել: Մենք հստակ մոնիթորինգ ենք իրականացնում: Արձանագրում ենք անգամ, երբ քաղաքացիները դիմում են ջերմության և այլ դեպքերով, որը նորմալ է, դա նշանակում է, որ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են և դա օրգանիզմի շատ նորմալ ռեակցիա է: Առաջին դեղաչափ արդեն ստացել է 761820 քաղաքացի, ինչը կազմում է մեր մեծահասակ բնակչության 31.8 տոկոսը: Եվ երկրորդ դեղաչափն արդեն հատել ենք 406681-ը, այդքան քաղաքացի ստացել է ամբողջական երկու դեղաչափով պատվաստում: Արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց առաջին պատվաստման երկու դեղաչափը ստանալու վեց ամիսն արդեն լրացել է: Մշակվել է և մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը: Մենք միանշանակ հետևում ենք ինչպես ԱՀԿ-ի կողմից մշակված ռեկոմենդացիաներին՝ առաջնորդվելով նաև մեր երկրում առկա պատվաստանյութերի և՛ տեսականիով, և՛ քանակներով: Պետք է նշեմ, որ այս առումով մենք լրիվ ապահովված ենք, և մեր քաղաքացիները կարող են իրնեց ընտրությամբ, իրենց ցանկությամբ ստանալ այն պատվաստանյութը, որը կուզեն:

Երկրորդ ամբողջական դեղաչափ ստացած բնակչության 20 տոկոս ունենք: Նշեմ նաև, որ 17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1269-ն է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է վարակվածների շրջանակում, որ պատվաստված է, բայց վարակվել է, ինչը նաև ցույց է տալիս, որ և՛ վարակելիության առումով են պատվաստանյութերը մեզ ապահովում պաշտպանվածությամբ, և՛ արդյունավետ են: Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից ընդամենը 114-ն է, որ պատվաստված է: Սա ևս շատ լավ ցուցանիշ է: Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, ովքեր չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, երիտասարդ են, ցավոք, շատ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը:

Ե՛վ Հայաստանի վիճակագրական տվյալները, և՛ համաշխարհային վիճակագրական տվյալներն արդեն իսկ ապացուցված կերպով մեզ ներկայացնում են դրական դինամիկա պատվաստումների արդյունքում հիվանդացության և մահվան դեպքերի նվազման առումով»,- ասել է նախարարը:

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք փարատվել են վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերի ազդեցության հետ կապված մտահոգությունները: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դրանք ապատեղեկատվական, մանիպուլյատիվ բամբասանքներ են. «Օրինակ, Մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: Հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, սա ևս գիտական փաստված հոդվածներում հրապարակված տեղեկատվություն է, որ COVID-19 հիվանդությունը, վարակը և դրա ընթացքը կարող է ուղիղ կապ ունենալ մարդու, ընդհանուր առմամբ, առողջական վիճակի վրա, այդ թվում՝ նաև վերարտադրողական առողջության վրա: Այսինքն՝ ճիշտ հակառակ փաստված իրականությունը մենք ունենք»:

Վարչապետն անդրադարձել է նաև Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության COVID-ի մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակած տվյալների տարբերությանը և նշել, որ նշանակվել է քննություն այն պարզելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

18:12 09.07.2025

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:06 09.07.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

SHANTNEWS

18:00 09.07.2025

SHANTNEWS

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

17:55 09.07.2025

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ

17:50 09.07.2025

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:45 09.07.2025

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...

BACK_TO_TOP