16:00 25.11.2021
Կառավարությունն ընդունել է որոշում, որով մասնակի կփոխհատուցվեն սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերը: Հիմնավորման համաձայն՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հասարակությանը լիարժեք ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցերը կառավարության համար մշտապես դիտարկվել են որպես առաջնահերթություն: 2021 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 52 սիրիահայ ուսանողներ: Նրանցից 43-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 30%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (5,197.980 ՀՀ դրամ), «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը (5,197.980 ՀՀ դրամ): Սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 30 %-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,534.4 հազար դրամ:
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Արդյունքում՝ կհստակեցվի ու կկանոնակարգվի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
19:44 09.07.2025
«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան։ Պաշտպաններ. Ժոել Բոպեսու, Ալեմաո, Ալեքսանդր Միլկովիչ, Սերգեյ Վակուլենկո, Միխայիլ Կովալենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս։ Կիսապաշտպաններ. Սեադ Իսլամովիչ, Դանիլ Կուլիկով, Սոլոմոն Ուդո, Դանիել Աղբալյան, Կառլեն Հովհաննիսյան։ Հարձակվողներ. Էդգար Մալաքյան, Խավի Մորենո, Յուսուֆ Օտուբանջո, Մատաս Վարեյկա, Վագներ Գոնսալվես, Սերոբ […] ...
19:34 09.07.2025
49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...