21:19 25.11.2021
2021թ. նոյեմբերիa 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Նախաքննության ընթացքում պարզված այս հանգամանքների առթիվ 22.11.2021թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարությում:
2021թ. նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ փաստացի մարտական հերթապահություն են իրականացրել թվով 15 զինծառայողներ: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։
Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Նշված արարքները կատարելու համար 2021թ. նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է:
Դատախազական հետևողական ղեկավարման ներքո քրեական գործով ընթացող նախաքննության շրջանակներում իրականացվում են լայնածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:24 09.07.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության18:24 09.07.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-ԹրագուտինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...
18:18 09.07.2025
Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողելՀուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...
18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...
18:06 09.07.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...