13:40 26.11.2021
Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը նոյեմբերի 22-25-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է «Թվային արդարադատությունը․ նոր հնարավորություններ հարկադիր կատարողների համար» խորագիրը կրող Միության 24-րդ համաժողովին և լիագումար նիստին, որին ներկա է եղել աշխարհի շուրջ 90 երկրի պատվիրակություն։
«Համաժողովի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների գործընկեր կառույցների ղեկավարների հետ։ Քննարկվել են հարկադիր կատարման ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված ընդհանուր հարցեր, ուղենշվել են համագործակցության հետագա զարգացման ծրագրային ուղղությունները։ Մասնավորապես՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցը, խոսելով երկկողմանի համագործակցության շրջանակների ընդլայնման մասին, ընդգծել է Հայաստանում հարկադիր կատարման ոլորտի բարեփոխման ուղղությամբ Միության կողմից փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը»,- այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Նշվում է, որ ՌԴ Դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր հարկադիր կատարող Դմիտրի Արիստովի հետ էլ քննարկվել են երկու պետությունների գործընկեր կառույցների միջև 2019 թվականին կնքված համագործակցության հուշագրի համատեքստում փոխգործակցության նոր հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել երկկողմանի ճանաչողական այցերի շրջանակում տեղում ներկայացնել ոչ միայն հարկադիր կատարման ոլորտում ռուսական նորագույն փորձը, փոխանակվել գաղափարներով, ներդրված լուծումներով, այլև ծանոթացնել հարկադիր կատարման ոլորտի վերջին օրենսդրական նախաձեռնություններին, որոնց նպատակը էլեկտրոնային համապարփակ գործիքակազմերի ներդրումն է։
Հետագա համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վրաստանի և Լատվիայի գործընկերների հետ։
ԴԿՄՄ լիագումար նիստին արդեն Հայաստանը մասնակցել է Միության նախագահի ընտրությանը, որի արդյունքներով Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Մարկ Շմիցը։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...