Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը

15:40 28.11.2021

  Ինչու՞  է TikTok-ը վրդովեցնում է մեծահասակներին

Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սոցիալական ցանցերում չափազանց շատ ժամանակ անցկացնելը  վնասակար է զարգացման տարիքի երեխաների ուղեղի համար: Այնուամենայնիվ, նույնիսկ միջին տարիքի մարդիկ  հակված են դեպրեսիայի՝ սոցիալական ցանցերի պատճառով: Հարվարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեծահասակներն ավելի տխրում են, երբ օգտագործում են երիտասարդների նախընտրած հարթակները, ինչպիսիք են TikTok-ը և Snapchat-ը, գուցե այն պատճառով, որ դրանք ստիպում են նրանց ծեր զգալ:

Փախուստ  դեպի սոցիալական ցանցեր

Գիտնականները հարցում են անցկացրել 5395 չափահաս ամերիկացիների շրջանում, որոնց միջին տարիքը 56 տարեկան է, երկու անգամ՝ 2020 թվականի մայիսին, իսկ հետո՝ մեկ տարի անց: Մասնակիցներին առաջարկվել է լրացնել հոգեկան առողջության վերաբերյալ 9 հարցից բաղկացած հարցաշար և նշել, թե սոցիալական մեդիայի որ հարթակներն են օգտագործել: Հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Ռոյ Պերլիսը NBC News-ին ասել է. «Մարդիկ, ովքեր օգտվում էին Facebook-ից, մարդիկ, ովքեր օգտվում էին TikTok-ից և այն մարդիկ, ովքեր օգտվում էին Snapchat-ից, ավելի հաճախ են ասել , որ հարցաշարը լրացնելիս որոշակի ճնշվածություն են զգացել»:

Հետազոտողները կարծում են, որ դեպրեսիայի հակում  ունեցող մարդիկ ավելի հաճախ են օգտվում սոցիալական ցանցերից:  Թերևս սա  շատերի համար  փախուստի միջոց է կամ մենակության զգացունը փարատելու տարբերակ: Պետք է նշել, որ հարցումն իրականացվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ դեպրեսիայի մակարդակն այս կամ այն ​​կերպ բարձր է եղել։

Snapchat-ի պատճառով դեպրեսիայի զարգացման  հավանականությունը մեծանում է 1.5 անգամ:  Հաջորդում են Facebook-ը և TitTok-ը:  Հիշեցնենք՝ հետազոտության մասնակիցների միջին տարիքը 56 էր:  Հետազոտությունը բաժանվեց  երկու խմբի՝ 35-ից բարձր և 35-ից ցածր օգտատերերի միջև: 35-ից բարձր մարդկանց մոտ դեպրեսիայի և Snapchat-ի  ու TikTok-ի միջև կապն ավելի ակնհայտ էր, քան  Facebook-ի  մշտական օգտատերերի դեպքում: Միջին տարիքի Snapchat-ի օգտատերերը գրեթե 2 անգամ ավելի հավանական է, որ դեպրեսիա  զգան  իրենց հասակակիցների համեմատ, ովքեր չեն օգտագործում լուսանկարների փոխանակման հարթակը:

Սոցիալական ցանցերը ըստ տարիքի

Տեսություններից մեկի համաձայն, մարդիկ իրենց ավելի անհարմարավետ են զգում, երբ  օգտագործում են  սոցիալական  այն մեդիան, որը չի համապատասխանում նրանց տարիքին: Snapchat-ը հիմնականում օգտագործվում է 35 տարեկանից ցածր մարդկանց կողմից, և TikTok-ի հիմնական օգտատերերն ավելի երիտասարդ են:  Facebook-ում օգտատերերի  թիվն ավելի շատ է ու տարիքային դիապազոնն ավելի լայն է:

Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ կարծում են,որ հետազոտության արդյունքները մակերեսային են , քանի որ չի հետազոտվել, թե ինպիսի  բովանդակություն են դիտում տարբեր տարիքային խմբի մարդիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP