Վրաստանը 5 տարվա ընթացքում կորցրել է պետական անտառների 500 քառ․ կմ-ը․ բնապահպաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Վրաստանը 5 տարվա ընթացքում կորցրել է պետական անտառների 500 քառ․ կմ-ը․ բնապահպաններ

19:58 29.11.2021

Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը, Մարդու իրավունքների կենտրոնը և Վրաստանի կանաչ շարժումը համատեղ մամուլի ասուլիսում հայտնել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանը կորցրել է 500 կմ² պետական ​​անտառատարածք: Այդ մասին հայտնում է jnews.ge-ն։

Տարածքը կազմում է Վրաստանի ամենամեծ ազգային պարկի՝ Բորժոմի-Խարագաուլի տարածքի կեսից ավելին։

Երեք կազմակերպությունները զեկուցել են, որ իրենց համատեղ հետազոտության համաձայն՝ 2016-2021 թվականներին Վրաստանի անտառային ֆոնդից 18․000 առանձին ​​անտառային  հատվածներ փոխանցվել են մասնավոր սեփականությանը, այդ թվում՝ Վրաց ուղղափառ եկեղեցուն և տեղական կառավարման մարմիններին։ Սեփականության իրավունքի փոխանցումից հետո շարունակվում են ծառերի «մշտական» հատումները։

 

Նրանք նաև կոչ են արել օրենսդիրներին մշակել օրենքներ՝ կրճատելու արդեն մասնավոր անձանց հանձնված անտառային հողերի հատումները, «անհապաղ միջոցներ ձեռնարկել» անտառի կարգավիճակը վերականգնելու համար, և բոլոր նորընտիր քաղաքապետներին կոչ են  արել կասեցնել և վերանայել իրենց բոլոր նախկին որոշումները:

 

Զեկույցի համաձայն՝ անտառային տարածքների կրճատումը վերջին հինգ տարիների ընթացքում 12 անգամ գերազանցում է այն տարածքը, որը Վրաստանը խոստացել էր վերականգնել 2015 թվականի Փարիզի համաձայնագրով նախատեսված Ազգային  ներդրումների փաստաթղթում, որին Վրաստանը միացել էր 2017 թվականին։

«Մենք միջազգային հանրությանը խոստացել ենք տնկել 4000 հեկտար (40 քառ. կմ) անտառ, փոխարենը կրճատվել է անտառի տարածքը 5000 հեկտարով (50 քառ. կմ)»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի բնապահպանական ՀԿ ցանցի գործադիր տնօրեն Նանա Ջանաշիան։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

BACK_TO_TOP