15:52 29.11.2021
Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը:
Նիստի օրակարգում է եղել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության մասին» հարցը:
ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: ՀՀ ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ համաձայն «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մասին» ժամանակավոր կանոնակարգի՝ Նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով:
Թեկնածուի առաջադրումից հետո Ալեն Սիմոնյանը քվեարկության է դրել Նախագահի ընտրության հարցը: Արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը՝ հետագա աշխատանքում մաղթելով հաջողություն:
ՀՀ ԱԺ նախագահը նաև ծավալուն ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային և ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին:
Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝ նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Ալեն Սիմոնյանը կարևորել է ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:
Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու և մի շարք այլ առաջարկներով:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգում են եղել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման և ներդաշնակեցման ուղղությամբ մշակված «Խաղաղապահ գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» և
«Տեղեկատվական անվտանգության մասին» մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաև մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման աշխատանքների ընթացքի և կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի մասին:
11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել11:25 09.07.2025
Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվելԱռնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...