13:58 29.11.2021
Նոյեմբերի 22-25-ն առցանց ձևաչափով կայացավ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման 14-րդ սիմպոզիումը (SYMET-14), որին մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն․ Ստեփանյանը։
ՀՕԿ միջազգային սիմպոզիումի այս տարվա թեման էր «Կրթությունը և վերապատրաստումը արագ փոփոխվող ժամանակաշրջանում»։
ՀՕԿ Կրթության և վերապատրաստման սիմպոզիումը (SYMET) տեղի է ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, որի նպատակն է աջակցել միջազգային հանրությանն օդերևութաբանական, հիդրոլոգիական կրթության և վերապատրաստման ընթացիկ մարտահրավերներին դիմակայելու համար և ուրվագծել այն մարտահրավերները, որոնք կարող են ի հայտ գալ հաջորդ 5-10 տարիների ընթացքում։
Սիմպոզիումին, որն առցանց ձևաչափով կազմակերպվել էր առաջին անգամ, մասնակցում էին 200-ից ավելի մասնագետներ՝ ՀՕԿ անդամ-երկրների կրթության և վերապատրաստումների ոլորտի պատասխանատուները, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, փորձագետներ և այլն։
SYMET-14-ի նստարջանի ընթացքում շեշտը դրված էր հետևյալի վրա՝ ինչպես պատրաստել մասնագետներ, ովքեր կարող են դիմակայել ապագայի պահանջմունքներին։ Անհրաժեշտ համարվեց կրթության նոր բովանդակության, մեթոդի, ինչպես նաև մանկավարժական մոտեցումների և կրթության նոր ձևաչափերի մշակումը, որոնք կբավարարեն նոր աշխարհի փոփոխվող և ընդլայնվող պահանջմունքներին։ Առանձին քննարկման առարկա դարձան դասավանդման այն նոր մոտեցումները, որոնք ի հայտ են եկել COVID-19 համաճարակի ընթացքում։
Սիմպոզիումի ընթացքում քննարկվեցին նաև համատեղ կրթական ծրագրերը և այն հնարավորությունները, որոնք կկրճատեն զարգացող երկրներում մարդկային ռեսուրսների մասնագիտական հիմնական բացերը, ինչպես նաև ՀՕԿ գլոբալ կամպուսի (ՀՕԿ անդամ հաստատությունների և Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների համագործակցային ցանց) զարգացումը։
Սիմպոզիումի մասնակիցները մեկ անգամ ևս կարևորեցին՝
◼ ՀՕԿ գլոբալ կամպուսի նախաձեռնումը՝ որպես միջազգային և տարածաշրջանային համագործակցության հզորացման մեխանիզմ, որն անհրաժեշտ է Երկրի վերաբերյալ գիտության և կանխատեսման ոլորտում մասնագետների վերապատրաստման պահանջները բավարարելու համար,
◼ համալսարանների, Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ուսումնական կենտրոնների, ՀՕԿ տարածաշրջանային ուսումնական կենտրոնների և կրթության ու կադրերի վերապատրաստման ոլորտում միջազգային գործընկերների միջև համագործակցությունը, որն ապահովում է ամուր հիմք կրթական ռեսուրսների փոխանակման և այդ ոլորտում մոտեցումների ընդլայնման համար,
◼ ընդհանուր հավատարմագրման, սերտիֆիկացման, որակի վերահսկման, գնահատման համակարգի մշակումը,
◼ ընդհանուր գործիքների և պլատֆորմի մշակումը՝ կրթության և մասանագիտական վերապատրաստման ծրագրերի մշակման, անցկացման, մոնիթորինգի և հաշվետվողականության համար։
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...
13:11 09.07.2025
Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ԶախարովաԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...
13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...