12:02 20.07.2018
Մեկ տարի առաջ՝ այս օրերին, թուրքական բանտից փախուստի էր դիմել հայազգի մտավորական, գրող, բառարանագետ, փիլիսոփա, գիտնական և գործարար Սևան Նշանյանը: Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, և նրա դեմ հալածանքը սկիզբ է առել Մուհամմեդ մարգարեի ու իսլամի մասին գրած հոդվածի պատճառով:
Բանտից փախչելուց հետո Սևան Նշանյանը որոշ ժամանակ գաղտնի էր պահում իր գտնվելու վայրը, սակայն ավելի ուշ հայտնեց, որ հատել է Թուրքիայի սահմանը և հաստատվել Հունաստանի քաղաքներից մեկում:
Shantnews.am-ը կապ հաստատեց Սեւան Նշանյանի հետ՝ տեղեկանալու նրա այսօրվա վիճակի և ծրագրերի մասին: Սևան Նշանյանն ասաց, որ լավ է զգում, միշտ զբաղված է ընթերցանությամբ, գրելով, հանդիպումներով և դժգոհ չէ Հունաստանում իր կեցությունից:
«Որ անկեղծ ասեմ, շատ գոհ եմ, որ այս երկիրն ընտրեցի փախուստից հետո, շատ գեղեցիկ, մտերմիկ, մարդկային քաղաք է վայրը, ուր գտնվում եմ: Արդեն սիրելի է դարձել ինձ, կամաց-կամաց արմատ եմ նետում այստեղ»,- ասաց Սևան Նշանյանը, որի ընտանիքի մի մասը դեռևս Թուրքիայում է, շարունակում է ընտանեկան բիզնեսը, իսկ երեխաներից մի քանիսն ուսանելու նպատակով մեկնել են արտերկիր:
Սևան Նշանյանի հետ զրույցից տեղեկացանք, որ նա Հունաստանում մի քանի տուն է գնել, որոնք վերածել է գիտական միջավայրի, այնտեղ կազմակերպում է հավաքներ, միջոցառումներ, ունենում է բազում հյուրեր և այցելուներ:
«Ուզում եմ ավելի ընդլայնել ծրագիրս և այստեղ համաժողովներ, սիմպոզիումներ և դասընթացներ կազմակերպել: Ամառվա սկզբից եմ սկսել, արդեն հարյուրավոր մարդիկ հետաքրքվել են, այցելում են խմբերով, մասնակցում գիտական հավաքներին: Թուրքիայից էլ եմ շատ հյուրեր ունենում, այս պահին այնտեղից երկու խումբ հյուրեր ունեմ: Մեր հավաքները հիմնականում լեզվաբանությանը, փիլիսոփայությանն ու այլ գիտական հարցերի վերաբերյալ են: Ծրագրում ենք սեպտեմբերին ֆեմինիզմին նվիրված սիմպոզիում կազմակերպել այստեղ»,- ասաց հայ գիտնականը, որը թե՛ բանտում, թե՛ բանտից դուրս ոչ մի պահ չի դադարել գիտական աշխատանքով զբաղվել:
Քննարկվող նյութերի շարքում, ըստ նրա, շոշափվում է նաեւ քաղաքականությունը, սակայն Սևան Նշանյանը նշեց, որ քաղաքական հարցերն «անցողիկ երևույթներ են» և շատ չեն կենտրոնանում դրանց վրա, ավելի շատ հավերժական հարցեր են քննարկում, ինչն էլ հետաքրքրում է շատերին և ցանկություն են հայտնում մասնակցել իր ու համախոհների կազմակերպած հավաքներին:
«Այստեղի կյանքի մաս եմ կազմում, ինչն այս պահին բավարարում է ինձ, գոհ եմ նաև, որ այստեղ ինձ ճանաչում են, լսել են իմ մասին և դրական են վերաբերվում»,- SHANTNEWS.AM-ին հայտնեց Նշանյանը:
Ինչ վերաբերվում է իր ծննդավայրին՝ Թուրքիային, որտեղ երկար տարիներ ապրել է, մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով Թուրքիան այսօր «անտանելի տեղ» է դարձել:
«Այսօր քիչ թե շատ զարգացած յուրաքանչուր մարդ ուզում է փախչել Թուրքիայից: Նրանք կտրել են իրենց հույսը և ուզում են հեռանալ: Այդպիսի լայն, միջազգային մտածողությամբ մարդիկ կան թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ հրեաների, թե՛ թուրքերի և թե՛ Թուրիքայում ապրող մյուս ազգերի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրան հիշեցրինք, որ վաղուց ցանկություն էր հայտնել լինել նաև Հայաստանում, սակայն մեր զրուցակիցն ասաց, որ ցավոք անձնագիր չունի և կեցության թղթով է մնում Հունաստանում:
«Երբ դիմեցի անձնագրի համար,ասացին հինգ-վեց ամիս հետո կունենաս, սակայն մի տարի է անցել, բայց ոչ մի արձագանք»,- ասաց Սևան Նշանյանը:
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...
11:57 06.08.2025
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:45 06.08.2025
Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...