19:05 30.11.2021
Թուրքական պատկան մարմինները արդեն 4 տարի կալանքի տակ գտնվող թուրք հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային շարունակում են կալանքի տակ պահել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն անտեսող Թուրքիայի դեմ պատժամիջոցներն այս անգամ օրակարգում են, և նախատեսվում է կոնկրետ քայլեր իրականացնել։ Վաղը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Գործարար և իրավապաշտպան Օսման Քավալան, որը 1490 օր անազատության մեջ է գտնվում Սիլիվրիի բանտում, չնայած ՄԻԵԴ-ի հրապարակած որոշմանը, նոյեմբերի 26-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ազատ չի արձակվել։ Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու 2022 թվականի հունվարի 17-ին:
Լսումները առաջինն էին անցած ամսվանից ի վեր, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց վտարել 10 երկրների դեսպաններին, որոնք պահանջում էին ազատ արձակել Քավալային։
Թուրքիան 47 երկրներից բաղկացած Եվրոպայի խորհրդի անդամ է և պարտավոր է ենթարկվել ՄԻԵԴ-ի որոշումներին՝ համաձայն իր ազգային սահմանադրության։
Այնուամենայնիվ, Անկարան անտեսեց ՄԻԵԴ-ի որոշ հրամանները, այդ թվում՝ Քավալայի և բանտարկված քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ:
Սպասվում է, որ Եվրախորհուրդը կազմող 47 երկրների դեսպաններից կազմված կոմիտեն չորեքշաբթի օրը Թուրքիայի վերաբերյալ «խախտման ընթացակարգի» որոշում կընդունի, իսկ պաշտոնական որոշումը կհրապարակվի շաբաթվա վերջին։
Եվրախորհրդի խոսնակ Էնդրյու Քաթինգը «Al Jazeera»-ին ասել է, որ կոմիտեի որոշումները նախատեսվում է հրապարակել դեկտեմբերի 3-ին։
Քաթինգն ասել է, որ Նախարարների կոմիտեն նախ պետք է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ որոշի պաշտոնապես ծանուցել Թուրքիայի դեմ խախտման վերաբերյալ հայց ներկայացնելու իրենց ծրագրի մասին:
Այս պահին Թուրքիան կարող է դառնալ երկրորդ երկիրը՝ Ադրբեջանից հետո, որի դեմ Եվրախորհրդի որոշումը խախտելու գործով հայց կներկայացվի:
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...