13:31 01.12.2021
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Նախարար Վահրամ Դումանյանն անգնահատելի է համարել արված աշխատանքն ու գտածոների պատմամշակութային արժեքը՝ միաժամանակ հետաքրքրվելով ցուցանմուշների հանրայնացման և միջազգային հարթակներում ներկայացման հնարավորություններով, պեղված իրերի վերականգնման գործընթացով։
Բացելով ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնելով դրա կազմակերպիչներին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանին, Պատմության թանգարանին և մյուսներին, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայոց պատմության նորովի ուսումնասիրման տեսանկյունից կարևորել է դամբարանադաշտի լիարժեք պեղման գործընթացը և միջազգային հանրահռչակման անհրաժեշտությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Շահումյանի նորահայտ դամբարանի տարածքի սեփականատիրոջը՝ Մուշեղ Հարությունյանին, և պեղման աշխատանքներում ու իրերի վերականգնման գործընթացում ներգրավված անձնակազմին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս շնորհավորել է հնագիտական հանրությանը և որպես Կառավարության առանցքային մոտեցում ընդգծել մեր երկրի ընդերքի գանձերը հանրային սեփականություն դարձնելու և միջազգայնացնելու կարևորությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը քաղաքացիական բարձր պատասխանատվության համար նույնպես շնորհակալություն է հայտնել Շահումյանի նորահայտ դամբարանի տարածքի սեփականատիրոջը՝ Մուշեղ Հարությունյանին, և կոչ արել հանրությանը՝ հետևել նրա օրինակին։
Մուշեղ Հարությունյանի խոսքերով էլ՝ ինքն իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ ազգային հարստությունը հանձնելով պետությանը։
Բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են ցուցասրահներով, դիտել վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նոր հայտնաբերված դամբարանադաշտից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում:
Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը։
13:43 02.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին13:30 02.05.2025
Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումըԷկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...
13:00 02.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ըԲացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...
12:54 02.05.2025
Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համարԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև […] ...
12:44 02.05.2025
Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ինՎաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը վավերացման քվեարկության կդրվի Գերագույն ռադայում մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման քվեարկությունը նախատեսված է մայիսի 8-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։ ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին հայտնի դարձավ մայիսի 1-ի […] ...
12:37 02.05.2025
Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրաԿառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: […] ...
12:19 02.05.2025
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցԹմրանյութերի օգտագործումի ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել […] ...