157 ապօրինի հատված ծառ՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրեական գործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

157 ապօրինի հատված ծառ՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրեական գործ է հարուցվել

14:10 03.12.2021

Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված գրության հիման վրա նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում անցկացվել են ստուգումներ 2016-ից մինչ 2021թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքերը պարզելու և ֆիքսելու համար:

Մարզի դատախազի գրությանը նախարարությունից ստացվել է պատասխան, համաձայն որի, ստուգումների արդյունքում արձանագրվել են «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարբեր պահաբաժիններից ապօրինի հատված 157 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի արդյունքում բուսական աշխարհին պատճառվել է ընդհանուր շուրջ 7.5 մլն դրամի նյութական վնաս:

Հաշվի առնելով ստացված տվյալները՝ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից հետևողականություն է ցուցաբերվելու, որպեսզի քննությամբ պարզվեն նշված անտառտնտեսությունում կատարված ապօրինի անտառահատումների ամբողջական ծավաները, դրանք կատարած անձանց շրջանակը, իրավական գնահատականներ տրվեն ապօրինի ծառահատումներն անտառաշերտի տվյալ հատվածի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր վարքագծի արդյունքում կատարված լինելու, ըստ էության, տևական ժամանակահատվածում հատված ծառերը չհայտնաբերելու և չհաշվառելու հանգամանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

BACK_TO_TOP