20:13 03.12.2021
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը։ Օրակարգային էր քաղաքի գլխավոր տոնածառ տեղադրելու և միջոցառումներ անցկացնել-չանցկացնելու հարցը։ Նախագիծը ավագանու նիստում ներկայացրել է Գյումրիի քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
«Որոշել ենք քաղաքի փողոցների մի քիչ ավելի տեսանելի հատվածներում գեղեցիկ դեկորներ տեղադրել, հրապարակում տոնածառ դնել։ Լույսերի վառման արարողություն անցկացնենք, փոքրիկ ֆուրշետ դահլիճում մեր աշխատակիցների ու ավագանիների համար, որ միմյանց շնորհավորեն և էդքանի համար որոշել ենք հատկացնել ընդամենը 10 միլիոն 400 հազար դրամ գումար»,- նշել է Գյումրիի քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդականը։
«Ես ողջունում եմ տոնածառ տեղադրելու գաղափարը, դա մեր երեխաների համար է և պետք է լինի, բայց ֆուրշետ, հյուրասիրություն, տեխնիկայի և լուսավորության համար նախատեսված գումարները խնդրում եմ հանեք, Երևանում էլ կարծեմ այդպես են անելու»,- առաջարկել է «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը։
Կենտրոնական հրապարակում տոնածառ կտեղադրվի, դեկորներ ու տոնական լույսեր կունենան փողոցները, բայց միջոցառումներ չեն անցկացվի։ Քաղաքի բյուջեից նախատեսված 3 միլիոն դրամով նաև ձեռք կբերվեն փոքրիկների համար քաղցրավենիքով պարկեր։ Նախագիծը ավագանին հաստատել է միաձայն։
17:50 06.08.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...
17:42 06.08.2025
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՓարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...
17:35 06.08.2025
Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:09 06.08.2025
Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...