33 տարում Գյումրիում ավելի շատ բնակարան է կառուցվել, քան ավերվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

33 տարում Գյումրիում ավելի շատ բնակարան է կառուցվել, քան ավերվել է

19:33 07.12.2021

33 տարում Գյումրիում ավելի շատ բնակարան է կառուցվել, քան ավերվել է։ Կորցրած բնակֆոնդի վերականգնումով, սակայն, վերջակետ չի դրվել անօթևանության խնդրի լուծմանը։ 33 տարում չստացվեց ձերբազատվել տնակներից, տնակային կենցաղից, տնակային հոգեբանությունից։

Այժմ եղած մոտ 2800 տնակների բնակիչների կարգավիճակն ավելի մտահոգիչ է։ Ընտանիքներ են, որոնք տարիների ընթացքում մեծացել են, դարձել բազմանդամ, մի մասը գնացել է, մյուսը՝ մնացել տնակում՝ առանց անօթևանի կարգավիճակի, բայց փաստացի անօթևան։

33 տարի տնակներում ապրող ընտանիքների համար ձմեռները նույն կենցաղով են անցնում։ 63-ամյա Գեղամ Իսրայելյանը կյանքի կեսն անցկացրել է թիթեղյա տնակում: Երիտասարդության տարիներն անցել են Կոշտոյան թաղամասում, մինչ երկրաշարժը ապրում էին երեք սենյականոց հարմարավետ բնակարանում։ 88-ի աղետը փոխեց ամեն ինչ իր կյանքում։ Կնոջ մահից հետո միայնակ ապրող տղամարդու համար  օրը սկսվում է վառելափայտ հայթայթելով՝  քայքայված տնակը մի կերպ տաքացնելով։

«Արդեն երկար տարիներ է՝ ըստեղ կապրինք, փայտով է, էլ ուրիշ ձև չկա տաքացնելու։ Փետն էլ ըստեղից-ընտեղից ու ըդպես յոլա կերթանք»,- ասում է Գեղամ Իսրայելյանը։

Ավտոկայանի տնակային թաղամասը խիտ բնակեցվածներից էր, երկրաշարժից հետո  նախկին  հանգստի կանաչ գոտին  դարձավ քաղաքի ամենամեծ տնակային ավանը: Այսօր էլ շարունակում են ընտանիքներ ապրել, բայց տարիների ընթացքում հազարավորները տուն ստացան, ավանում ապրողների թիվը նվազեց, բայց դոմիկները չպակասեցին՝ մնացին նույն տեղերում։
«Ամենքը իրանով ինչղ կրնար, ըդպես էլ սարքեց՝ ո՛չ պրոյեկտ կար, ո՛չ բան, էկանք էստեղ  ու սկսեցինք  սարքել, ով ուրդեղ կրնար, մենք էլ ստեղ մեր դոմիկը սարքեցինք, արդեն 33 տարի է՝ ստեղ կապրինք»,- պատմում է  տնակային  թաղամասի բնակիչ Արմենակ Մալխասյանը։

Արմենակ Մալխասյանը մասնագիտությամբ շինարար է: Ամբողջ կյանքն  աշխատել է Լենինականի տարբեր շինընկերություններում, բազմաթիվ շենքեր է կառուցել, բայց արդեն 33 տարի է՝ իր սեփական տունը չունի։ Վեց անձից բաղկացած ընտանիքը ապրում է ինքնաշեն փայտե տնակներում:  Ավտոկայանի տարածքը  «Լենշին»-ի  հաշվեկշռում էր, հենց այստեղ տեղադրվեցին Լենինական  հասած առաջին 270 տնակները, որոնց բնակիչները դարձան հենց շինարարների ընտանիքները։

«Իմ 18 տարեկանս ստեղ է լրացել՝ էս դոմիկի մեջ։ Երեխեքս  ստեղ են ծնվել, թոռնիկս՝ նույնպես։ Արդեն չեմ պատկերացնե, որ մենք բնակարան կունենանք։ Կուզեի, որ գոնե իմ երեխեքս տան մեջ ապրեին»,- ասում է  Աննա Մալխասյանը։

Քաղաքից դուրս քաղաք կառուցելու ծրագրի մեկնարկը եղավ 58՝ Անի թաղամասը։ Կառուցման գործում ներգրավված  էին 38 շինկազմակերպություններ՝ ԽՍՀՄ հանրապետություններից: Սովետմիության երկրների շինարարներն աշխատեցին մինչև 1993 թվականը։ Եվ 2 տարում մեծ քաղաք կառուցելու  նախագիծը անավարտ մնաց:

«Ռուսները երկու տարի էլ եթե մնային, էլ մենք բնակարանային խնդիր չէինք ունենա, մի հատ էլ  58 թաղամասի պես թաղամաս կկառուցեին, շատ արագ էին իրենք կառուցում։ Որ գնացին, մոտ 240 կռաններ էդպես կանգնած մնացին, մարդիկ իրենց  տեխնիկան լրիվ թողեցին ստեղ, որից հետո դրանք թալանվեցին»,- պատմում է  2001-2006 թվականներին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը։

Այնուհետև քաղաքում և ընդհանրապես աղետի գոտում քաղաքաշինական բոլոր ծրագրերը կանգ առան մինչև 2001 թվականը, որից հետո՝  2001- 2006 թվականներին, Գյումրիում սկսվեց ծավալվել մեծ շինարարություն։ Միայն 5 տարում կառուցվեց 1508 նոր բնակարան, ամրացվեց՝ 3000-ը։

Հաջորդած տարիներին բնակարանաշինություն ծավալվեց նաև Մուշ թաղամասում, որը մինչ այդ համարվում էր անհեռանկարային։ Ի դեպ, այդ թաղամասն էլ մեկն էր եղածներից, որ անավարտ էր մնացել 90-ականներից։ Արդյունքում՝ քաղաքում կառուցվեց ավելի շատ բնակֆոնդ, քան ավերվել էր երկրաշարժի ժամանակ: Ավերվել էր 21 հազար 500 բնակարան, 33 տարում կառուցվել է 23 հազարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

17:10 02.05.2025

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Մայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

17:00 02.05.2025

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

16:53 02.05.2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

16:45 02.05.2025

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք […] ...

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

16:37 02.05.2025

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...

BACK_TO_TOP