20:30 07.12.2021
Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հանդիպել է կատարցի պաշտոնակից Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ դրվագ է տեղի ունեցել, երբ «Reuters»-ի կատարցի թղթակիցը Չավուշօղլուից հետաքրքրվել է, թե արդյոք թուրքական պատվիրակությունը Կատարից փող խնդրելու համար է եկել Դոհա:
Լրագրողը Թուրքիայի արտգործնախարարին մասնավորապես հարցրել է. «Արդյո՞ք Թուրքիայում տիրող տնտեսական քաոսը հաղթահարելու համար եք եկել Կատարից ֆինանսական աջակցություն խնդրելու»:
Այս անհարմար հարցի հնչելուց անմիջապես հետո թուրքական պետական «TRT» հեռուստաալիքը դադարեցրել է ասուլիսը լուսաբանող ուղիղ եթերը:
Չավուշօղլուն, այնուամենայնիվ պատասխանել է ակնհայտորեն իրեն դուր չեկած հարցին՝ ասելով, որ իրենք Կատար են եկել ոչ թե փողի, այլ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու համար:
Չավուշօղլուն ասել է նաև, որ սխալ է միջազգային լրատվամիջոցների տարածած այն պատկերը, թե իբրև թուրքական տնտեսությունը խորտակված վիճակում է: Ըստ թուրք նախարարի՝ դրա մասին են վկայում տնտեսության ու արտահանման դրական ցուցանիշները։
Նշենք, որ Չավուշօղլուից 1 օր հետո դեկտեմբերի 7-ին Կատար է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Փորձագիտական հանրության մեջ տիրապետող է այն կարծիքը, ըստ որի՝ թուրքական կողմը ցանկանում է ֆինանսական օգնություն ստանալ Կատարի իշխանություններից, որպեսզի կայունացնի լիրայի վիճակը և տնտեսական իրադրությունը երկրում:
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...
10:11 08.07.2025
Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ ReutersՊենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...
10:00 08.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
09:50 08.07.2025
Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...