ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը

16:00 07.12.2021

ՀՀ Ազգային ժողովում փակ նիստում մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը: Քննարկումն ավարտվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները, չտեսնելով համապատասխան գերատեսչություններից պատշաճ ներկայացվածություն, լքել են դահլիճը:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ դիմում էր գրել ԱԺ նախագահին՝ ասելով, որ եթե վերջնական որոշում կայացվի քննարկումը փակ ֆորմատով անցկացնել, ապա ռազմագերիների, պահվող անձանց հարազատներից առնվազն 5-ը պետք է ներկա լինեն նիստին, որ անմիջական ինֆորմացիա ստանան: «Մենք պահանջել էինք, որ նիստին ներկայանա Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար, ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության նախարարը: Նրանցից որևէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին, ավելին՝ գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց պատգամավորն ու կարծիք հայտնեց, թե սա քաղաքական ու պետական մոտեցում է այդ խնդրին:

«Մենք դուրս ենք եկել՝ հաշվի առնելով, որ ընդամենը վարչության պետի մակարդակներով ներկայացվածություն է եղել, և ըստ էության չէին կարողանա այնպիսի բովանդակային պատասխաններ տալ»,- ասաց Գրիգորյանը:

Նա լսել է, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ առավոտյան ժամը 10-ից մինչև 19:00-ն քննարկումներ է անցկացրել: «Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր թեմաների մասին խոսելու ժամանակ չունի՞»,- հարցադրում արեց Գրիգորյանը:

Փակ նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և այլք:

Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշել էր, որ առաջարկել են, որպեսզի քննարկմանը մասնակցեն ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, հետաքրքրվել, թե արդյոք նրանք մասնակցելու են:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել էր՝ տեղեկացրել են կառավարությանն այդ մասին, եթե ժամանակը ների, վարչապետը կմասնակցի: Նա հիշեցրել էր, որ կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ամբողջ կազմը ներկա է լինում, կարող են հետաքրքրող հարցերով դիմել: Արծվիկ Մինասյանն էլ արձագանքել էր՝ այլ բան է հարցուպատախանը, այլ բան է քննարկումը խորհրդարանում: Սիմոնյանն էլ հիշեցրել էր ՀՀ վարչապետի՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու առաջարկի մասին, որն ավելի վաղ արվել էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 08.07.2025

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

12:40 08.07.2025

Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...

Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց

12:35 08.07.2025

Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...

Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համար

12:31 08.07.2025

Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համար

Թուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 08.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան,  Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան,  Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

12:15 08.07.2025

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...

BACK_TO_TOP