16:53 07.12.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝ Աշոտ Հարությունյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները և դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել, ինչը ողջունել են ԵԽ բոլոր ներկայացուցիչները։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։ Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության համար։
ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը կարևորել է ընտրական գործընթացի թափանցիկությունը, անդրադարձ է կատարվել վերջին ՏԻՄ ընտրություններին։
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...