Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+28.09 oC

Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում

21:38 29.04.2025

Տեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։

Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և ԵՄ աջակցությամբ։

Կենտրոնում ներդրված լուծումները համատեղում են ժամանակակից տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքային հարմարավետ պայմանները:

«Կենտրոնում տեղադրված սեղանները բարձրացվող են, ինչը հնարավորություն է տալիս 24 ժամվա լարված աշխատանքի ընթացքում, երբ ժամանակ չենք ունենում սրահից երկար բացակայել, կանգնած աշխատել, թեթևացնում է ֆիզիկական լարվածությունը և ավելի հարմար է։ Եվս մեկ առավելություն են ձայնամեկուսիչ ապակիները, ինչը թույլ է տալիս զանգի ընթացքում խուսափել ավելորդ աղմուկից և ավելի արագ սպասարկել ահազանգը»,-ներկայացնում է Կենտրոնի օպերատոր Մելանյա Սարուխանյանը:

Ծրագրային նոր լուծումների և ներդրված տեխնիկական նորագույն համակարգերի շնորհիվ Կենտրոնի ծառայողները անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն 24-ժամյա ռեժիմով ուղիղ միացումով հետևելու պարեկային ծառայության կարգախմբերի աշխատանքին։
Կապի համակարգերի և ծրագրային նոր լուծումների շնորհիվ Կենտրոնի անձնակազմը շուտով կկարողանա օպերատիվ իրավիճակը վերահսկել նաև թռչնի թռիչքի բարձրությունից։

ՕԿԿ կարգախմբերի կառավարման բաժնի պետ Արման Գևորգյանի խոսքով՝ «Դրոնների միջոցով հնարավոր է լինելու հետևել խցանումներին, գտնել դրանց պատճառական կապերը և պարեկային կարգախմբեր ուղարկել խցանման վայր։ Հնարավորություն ենք ստանալու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և հետախուզվող տրանսպորտային միջոցներին հետապնդելու, հետևելու զանգվածային միջոցառումներին»։

Անօդաչու թռչող սարքերի շնորհիվ Կենտրոնի ծառայողները կկարողանան կատարել նույնականացում և ստացված տեսապատկերն անմիջապես փոխանցել պարեկային կարգախմբերին՝ էապես բարձրացնելով արձագանքման արդյունավետությունը։

«Դրոնների կիրառումը լավ հնարավորություն է ինչպես օպերատիվ կառավարման, այնպես էլ արագ արձագանքման առումով։ Տեսադիտարկման դաշտը տեղափոխվելու է տեսապատ։ Նախկինում տեսապատ չի եղել. նոր գործակված Կենտրոնում է տեսապատը, որում երևում է այդ պահի դրությամբ ահազանգերի քանակը, քանի կարգախումբ է ուղարկվել, քանի կարգախումբ է ազատ»,-ներկայացնում է Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը:

Կենտրոնը հետևողականորեն ընդլայնում է գործառույթները՝ արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին ու քաղաքացիների կարիքներին։ Առաջիկայում կներդրվի ճանապարհատրանսպորտային պատահարների կառավարման պարզեցված մոդել։

Խոսքի և լսողության սահմանափակում ունեցող անձինք հնարավորություն կունենան պատահարների և իրավախախտումների մասին հաղորդել տեսաձայնագրության հավելվածի միջոցով։

Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակաբար արդիականացվում է, իսկ ներդրվող գործառույթների ու քաղաքացիակենտրոն մոտեցումների նպատակը առավել հասանելի լինելն ու արագ արձագանք ապահովելն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

22:48 10.08.2025

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

22:44 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

22:30 10.08.2025

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

22:21 10.08.2025

Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացվում է լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում հաշվի են առնվել Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, որոնք կապված են երթուղու հետ: «Վաղը կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կկապվի ինձ հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի Հայաստանի […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

22:00 10.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...

BACK_TO_TOP