21:16 07.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախահգահ Ջոզեֆ Բայդենի բանակցություններն ավարտվել են։
Դրանք տևել են ավելի քան երկու ժամ:
Հանդիպումն անցկացվել է տեսակամուրջի ձևաչափով։ Պուտինը Սոչիի իր նստավայրից է կապ հաստատել իր ամերիկացի գործընկերոջ հետ։ ՌԴ նախագահն այնտեղ է ժամանել Նյու Դելիից, որտեղ նա այցելել էր նախորդ օրը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հանդիպմանը պլանավորվում էր քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ՆԱՏՕ-ի արևելք առաջխաղացման, ռազմավարական կայունության, երկկողմ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության, այդ թվում ՝ Աֆղանստանի իրադրության թեմաները:
Հեռուստակամուրջի սկզբում Պուտինն ու Բայդենը փոխանակվել են ողջույններով, ընդ որում, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում Ռուսաստանի նախագահի հետ առերեսվելու հույս կունենա: Հետագա բանակցություններն անցել են փակ դռների հետևում։
Հեռուստակամուրջը կազմակերպվել է երկու երկրների ղեկավարության շփման համար նախատեսված տեսակամուրջի պաշտպանված գծի միջոցով, այն առաջին անգամ է օգտագործվել։
Ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցություններից հետո մտադիր է դրանց արդյունքները քննարկել եվրոպական դաշնակիցների հետ:
Պետությունների ղեկավարների զրույցը դարձել է Բայդենի ՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր հինգերորդ զրույցը: Ավելի վաղ առաջնորդները երեք անգամ շփվել են հեռախոսով, իսկ հունիսի կեսերին նրանք Ժնևում դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել: Այդ ժամանակ Պուտինի և Բայդենի առանձնազրույցը գրեթե երկու ժամ է տևել, երկու կողմերի գնահատմամբ, այն կառուցողական էր։ ՌԴ-ի և ԱՄՆ-ի Ժնևի գագաթնաժողովն առաջինն է 2018 թվականից ի վեր:
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...
10:11 08.07.2025
Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ ReutersՊենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...
10:00 08.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
09:50 08.07.2025
Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...