Քրեական գործեր՝ Երևանում, Արագածոտնի և Արարատի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարների դեպքերի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Քրեական գործեր՝ Երևանում, Արագածոտնի և Արարատի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարների դեպքերի առթիվ

15:38 09.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Շիրակի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 54-ամյա տղամարդու կողմից վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ պատահարին մասնակից մյուս ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Կատարվել են դեպքի վայրի և վերոնշյալ ավտոմեքենաների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. դեկտեմբերի 8-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել Արագածոտնի մարզի 38-ամյա բնակչի «Վազ 2121» և ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի վարած ծառայողական «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդ տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը և մյուս ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Քրեական գործով կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Ոսկեպատ գյուղի միջհամայնքային ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Համաձայն նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհին միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Հունդայի Տուքսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինի ուղևորներից մեկը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP