«Կինոդպրոց՝ առանց սահմանների» նախագիծը՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

«Կինոդպրոց՝ առանց սահմանների» նախագիծը՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»

13:47 10.12.2021

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, սոցիալականացմանը և հանրային կյանքին ինտեգրմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Ծրագրի արդյունքների ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ողջունելով ծրագրի մասնակից զինվորներին՝ նա նշել է, որ շատ ոգևորիչ է եղել դրամաշնորհային ծրագրերի փաթեթում նման նախագծի ներկայացումը:

«Երբ բացահայտեցինք, որ նման ծրագիր կա ներկայացված, հանձնաժողովի բոլոր անդամներն այն միաձայն շատ բարձր գնահատեցին: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս արվեստի միջոցով մասնագիտական հմտություններ ձևավորելու, աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ արվեստի դրական ազդեցության շնորհիվ ավելի հեշտ և արագ վերադառնալու բնականոն կյանքի, որի կարիքն ունեն և՛ հասարակությունը, և՛ զինվորները: Բոլորս հետևում ենք «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» կատարվող իրադարձություններին, թե մեր զինվորները գործունեության ինչպիսի հետաքրքիր տեսակներ են իրենց համար բացահայտում և ինչ դասընթացների մասնակցում»,- նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքներն իրապես շատ ոգևորիչ են, և հետագայում այն, վստահաբար, կունենա շարունակություն:

«Երիտասարդների շրջանում պետք է մեծացնել նախաձեռնողականությունը և քաղաքացիական ակտիվությունը. կարևորն առաջին քայլն անելն է, որին անպայման կհետևի արդյունքը: Երիտասարդական քաղաքականության մեջ ամրագրված քաղաքացիական կրթության շրջանակում ոչ ֆորմալ ձևաչափով անցկացվող նման դասընթացները նպաստում են նոր հմտությունների ձևավորմանը»,- փաստել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը:

Երկամսյա ծրագիրն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» մշակութային հիմնադրամը, որի համահիմնադիր Գուժ Թադևոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ նշելով, որ այն ներառել է ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական կազմերի, անվանի արվեստագետների հետ և ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում:

Նրա խոսքերով՝ դասընթացի մասնակիցները ֆիլմի հերոսներն են, քանի որ այն պատերազմի, կյանքի և սիրո մասին է: Գուժ Թադևոսյանի հավաստմամբ՝ կինոդպրոցում ուսուցանվել են սցենարիստի, ռեժիսորի և մոնտաժի ռեժիսորի մասնագիտությունները, և մինչ դասընթացին միանալը մասնակիցներից մի քանիսն արդեն որոշակի գիտելիքների պաշար ունեին, հետևաբար ծրագիրն այդ առումով ավելի շատ ուղղված էր մասնագիտական կողմնորոշմանը և ոլորտի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն առաջացնելուն: Այս համատեքստում, ըստ Գուժ Թադևոսյանի, մի քանի մասնակիցների հետ հետաքրքիր համագործակցություն է ծավալվել, և նրանք ներգրավվել են որոշ նախագծերում:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքերով՝ կենտրոնում իրականացված 604 կրթական ծրագրերը նպաստել են զինվորների նոր հմտությունների ձևավորմանը և խրախուսմանը: Նա նշել է, որ 2022 թվականին նախատեսվում են լրացուցիչ մասնագիտական հմտությունների ձևավորմանն ուղղված տարբեր ծրագրեր, և ցանկալի կլինի, որ պետությունը դրամաշնորհային ծրագրերի միջոցով դրանց աջակցի:

Գոհար Մարտիրոսյանը պարզաբանել է, որ հաջորդ տարի նախարարությունը երիտասարդության ոլորտում նախատեսում է իրականացնել բավականին թվով ծրագրեր: Նրա խոսքերով՝ այդ նպատակով կկազմակերպվեն դրամաշնորհներին դիմելու հայտեր ներկայացնելու հմտությունների ձևավորմանն ուղղված իրազեկման աշխատանքներ, և բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել: Ըստ Գոհար Մարտիրոսյանի՝ այդ հարցում ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլորին:

Հանդիպման ավարտին դասընթացի մասնակից զինվորները արտահայտել են իրենց տպավորությունները և փաստել, որ ծրագրի շնորհիվ նրանք նոր հմտություններ են բացահայտել, և իրենց ապագա գործունեության մեջ արվեստի ոլորտը, վստահաբար, տեղ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենսաբազմազանության միջազգային օր 2025

13:49 02.05.2025

Կենսաբազմազանության միջազգային օր 2025

Մայիսի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որի նպատակն է ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։ Օրվա միջոցառումների արդյունավետ համակարգման և սոցիալական ցանցերում առավել լայն տեսանելիության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գործադիր քարտուղարությունը մշակել է պաշտոնական տարբերանշան, կարգախոս և թվային նյութերի փաթեթ, որոնք կարող […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:43 02.05.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ ​Մարզերում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին […] ...

Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

13:30 02.05.2025

Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը

13:00 02.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ը

Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...

Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

12:54 02.05.2025

Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև […] ...

Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ին

12:44 02.05.2025

Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ին

Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը վավերացման քվեարկության կդրվի Գերագույն ռադայում մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման քվեարկությունը նախատեսված է մայիսի 8-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։ ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին հայտնի դարձավ մայիսի 1-ի […] ...

BACK_TO_TOP