09:57 21.07.2018
Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։ Այրվել է 105 հա խոտածածկույթ։
Ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։
Ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։
14:21 11.08.2025
Հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 8-ին խուզարկություն է կատարվել Գյումրիի բնակիչ 67-ամյա տղամարդու բնակության վայրում: Տնակին կից խորդանոցում հայտնաբերվել է պլաստիկ տարա`լցված 58 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով։ Նույն օրն իրացվել է նաև Շիրակի քրեական ոստիկանների ստացած նմանատիպ մեկ այլ տեղեկություն, ըստ որի` Գյումրիի […] ...
14:10 11.08.2025
Խաչանովի հաղթական մեկնարկը Ցինցինատիի «Մասթերսում»Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի «Մասթերսում»։ Աշխարհի 12-րդ ռակետը երկրորդ փուլում 6-4, 7-6 հաշվով հաղթել է Վալենտին Ռուայեին (Ֆրանսիա, 104-րդ ռակետ)։ Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ջենսոն Բրուկսբին (ԱՄն, 101-րդ ռակետ)։ ...
14:01 11.08.2025
Ադրբեջանն Ուկրաինային երկու միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար երկրի էներգետիկայի նախարարությանը 2 միլիոն դոլար հատկացնելու մասին: Նրա համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նրա կայքում: Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում մարդասիրական օգնության կարգով արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և Ուկրաինա առաքման համար։ Փետրվարի 5-ին էլ Ադրբեջանի նախագահը որոշել էր 1 միլիոն դոլար հատկացնել […] ...
13:47 11.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Հորդանանի թագավորի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։ Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս/թ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։ Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II–ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ […] ...
13:31 11.08.2025
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը, 12-ին աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանովԵրևանում օգոստոսի 11-12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 11-ի երեկոյան, 12-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի և 16-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
13:20 11.08.2025
Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցՀՀ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմով, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 4 մասնակից (80 թիմ): Մասնակիցների տարիքային շեմը պետք է չգերազանցեր 20-ը։ Հայաստանը օլիմպիադային մասնակցել է 1 […] ...