11:47 10.08.2025
Ճապոնացի 28-ամյա բռնցքամարտիկ Հիրոմասա Ուրակավան մահացել է ռինգում ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ուրակավան մահացել է իր հայրենակից Յոջի Սաիտոյի հետ մենամարտից հետո, որը տեղի է ունեցել Տոկիոյում։ Սաիտոն հաղթել է տեխնիկական նոկաուտով վերջին՝ ութերորդ ռաունդում։
Ուրակավան տարել է 10 հաղթանակ (7-ը՝ նոկաուտով) և կրել 4 պարտություն։ 2024 թվականի ապրիլին նա մենամարտել է Կոտարիի դեմ՝ հաղթելով այն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ճապոնիայից մեկ այլ բռնցքամարտիկի՝ 28-ամյա Շիգետոսի Կոտարիի մահվան մասին, որը նույնպես մասնակցել է այս մրցաշարին։ Նա շտապ վիրահատվել է սուբդուրալ հեմատոմայի պատճառով, սակայն ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից։
13:41 10.08.2025
ATP. Կարեն Խաչանովը մոտենում է լավագույն տասնյակինԿարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 4 դիրքով բարելավել է տեղը և արդեն աշխարհի 12-րդ ռակետն է։ Հիշեցնենք, որ հայ թենիսիստը երկրորդ անգամ էր «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս եկել։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի հետ պայքարում։ ...
13:34 10.08.2025
«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվելՕգոստոսի 10-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ […] ...
13:25 10.08.2025
Մեքսիկայում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայում գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիապաս նահանգի Սյուդադ Իդալգո քաղաքից 139 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 38.5 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
13:14 10.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2112»-ը. կա վիրավորՕգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Հովիկ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի և 56-ամյա Աշոտ Պ.-ի վարած «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի […] ...
13:02 10.08.2025
9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...
12:49 10.08.2025
Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարարՄարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...