16:58 21.12.2021
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին և 30-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» («Շչելկունչիկ») երկու գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բեմադրված «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, հրավիրյալ բեմադրող, բալետմայստեր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունը:
Կարեն Դուրգարյանի նշմամբ՝ «Մարդուկ-Ջարդուկը» երկար սպասված ներկայացում է, որի իրականացմանը մեծապես աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, մեծ ջանքեր են ներդրել թատրոնի ողջ անձնակազմը, հրավիրյալ բալետմայստեր Գեորգի Կովտունը: Միահամուռ ջանքերի շնորհիվ երեխաների համար ստեղծվել է մի հրաշալի ներկայացում:
«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ներկայացման առաջնախաղը, և, վստահաբար, «Մարդուկ-Ջարդուկը» կներկայացնենք ոչ միայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, այլև մարզերում, որպեսզի մարզերում բնակվող երեխաները ևս կարողանան դիտել այս ներկայացումը»,- տեղեկացրել է Կարեն Դուրգարյանը:
Արա Խզմալյանի խոսքերով՝ ամիսներ առաջ էր, որ կոլեկտիվին ներկայացրել էր մաեստրո Դուրգարյանին, իսկ ամիսներ հետո կարելի է փաստել մի իրողություն. արդեն փոխվել են կառույցի բովանդակությունը, աշխատանքի ռիթմը, ավելացել են մտահղացումներն ու անելիքները:
«Անմիջապես, երբ մաեստրո Դուրգարյանը կանգնեց դիրիժորական վահանակի առջև, նվագախումբը հնչեց այլ հնչյուններով, այլ հնչեղությամբ: Այս առումով մենք կարող ենք ասել, որ հաջողել ենք: Ընդամենը քննարկման արդյունքում էր որոշվել, որ Նոր տարվա լավագույն նվերը կարող է լինել «Մարդուկ-Ջարդուկը» առաջնախաղը, և արդեն աշխատանքների ընթացքում ներկայացման տոմսերն սպառված էին: Հաճախ ենք մտածում, թե որն է այս մեծ հետաքրքրության ֆենոմենը, և հերթական անգամ համոզվում ենք, որ թերևս վերջին շրջանում մշակույթն ունի շատ ավելի մեծ դերակատարում, քան մենք կարող ենք պատկերացնել: Մշակույթն այսօր միայն գեղարվեստական պահանջմունք չի բավարարում, այն կատարում է հսկայական թերապևտիկ գործառույթ: Մեր հասարակությունն այսօր կարիք ունի հեքիաթի, լավատեսության, լույսի, սպասումի, տոնի: Ահա այս ներկայացումը մշակութային և խաղացանկային քաղաքականության տեսակետից ավելի քան անվրեպ է, ինչը փաստում է նաև հանրային մեծ հետաքրքրությունը»,- նշել է նախարարի տեղակալը և համոզմունք հայտնել, որ արտասահմանցի գործընկերների ընդգրկման, ամբողջ թատրոնի ներուժի կենտրոնացման շնորհիվ ունենք հետաքրքիր, սպասված ու գունեղ ներկայացում:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է նաև մշակույթի ոլորտում կրթության խնդրին և տեղեկացրել, որ մշտապես քննարկումներ են իրականացվում կադրերի պատրաստման ուղղությամբ: Նախարարի տեղակալը ուրախությամբ հավելել է, որ քննարկման և պայմանավորվածության համաձայն՝ աննախադեպ կերպով ակտիվացել են կապերը խորեոգրաֆիկ ուսումնարանի հետ, և թատրոնի բազմաթիվ ներկայացումներում ավելի ու ավելի են ընդգրկվում պատանիները՝ այս կերպ կարգավորելով նաև աշխատանքի, մասնագիտական կատարելագործման խնդիրները:
Ներկայացման բեմադրիչ, բալետմայստեր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունը, ով բեմադրություններ է իրականացրել աշխարհի մի շարք հեղինակավոր թատրոններում, իր խոսքում ընդգծել է, որ այստեղ գտնվելու հիմնական պատճառը հայ երեխաներին հեքիաթ նվիրելու իր մեծ ցանկությունն է:
«Այս հեքիաթը պահանջված է ամբողջ աշխարհում, որովհետև այն ունի հրաշալի երաժշտություն, գեղեցիկ բովանդակություն: Ամեն տարիքում երեխան յուրովի է ճանաչում աշխարհը, և ահա հենց այս ամենն էլ արտացոլվում է «Շչելկունչիկ» ներկայացման մեջ»,- նշել է անվանի բալետմայստերը և շնորհակալություն հայտնել հրավերի համար:
Տեղեկացնենք, որ նշանավոր բալետմայստերը մասնակցել է Ռուսաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում իրականացված ավելի քան 300 ներկայացումների բեմադրման աշխատանքներին, որոնց թվում են «Սպարտակը», «Դոն Կիխոտը», «Մարդուկ-Ջարդուկը» և այլն:
Նշենք, որ Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը հատուկ տեղ է զբաղեցնում կոմպոզիտորի ուշ շրջանի ստեղծագործությունների շարքում: Այն հեռացել է բալետի ժանրի ավանդույթներից և յուրահատուկ է երաժշտական կերպարների կերտման նորարարությամբ։
«Շչելկունչիկ» բալետային ներկայացման հայաստանյան բեմադրությունն ամբողջովին նոր է, թատրոնի խաղացանկում ներկայացվում է առաջին անգամ: Ներկայացման հագուստները և դեկորացիաները պատրաստվում են Հայաստանում՝ բեմանկարիչ Վյաչեսլավ Օկունևի էսքիզներով:
Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է:
Առաջնախաղի օրվա գլխավոր դերակատարներն են՝ Դրոսել Մեյեր՝ Միլիտոն Կիրակոսյան, Մարի՝ Կարինա Շիկանյան, Ֆրից` Ավիկ Հովհաննիսյան, Մարդուկ-Ջարդուկ՝ Գարեգին Բաբելյան, մկների թագավոր՝ Արմեն Զաքարյան, արքայազն՝ Ռազմիկ Մարուքյան, փերի՝ Սոնա Վարդանյան:
Հիշեցնենք, որ ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել է 1892 թվականի դեկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, իսկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղը կայացել է 1985 թվականին Պարարվեստի ուսումնարանի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...