20:07 04.07.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված առանցքային բարեփոխումները, որոնք գնահատելի են նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման տեսանկյունից: Նա ընդգծել է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրման, խտրականության դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում իրականացված քայլերը:
Նախարարն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության դերակատարմանը ներպետական օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու գործընթացում՝ արձանագրելով, որ արդեն իսկ իրականացվել է մի քանի տասնյակ փորձաքննություն, և նախարարությունը շարունակելու է այդ ուղղությամբ կարողությունների զարգացումը:
Կարևորելով Համաձայնագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կառավարության որոշմամբ ընդունված Ճանապարհային քարտեզները կարևոր գործիք են Համաձայնագրի արդյունավետ իրականացման համար։ Այնուամենայնիվ, Կառավարության համար հիմնական ուղենիշը մնում է հենց բուն Համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարմանն ուղղված հանձնառությունը։
Այս համատեքստում նա ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի վերանայման ու նորի մշակման աշխատանքներն ու կիրառված սկզբունքները:
Աշխատաժողովին զեկուցմամբ հանդես է եկել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ներկայացնելով քարտեզի նորացման շրջանակում Նախարարության կողմից ձեռնարկված քայլերը, շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկների վերլուծության և լրամշակման արդյունքները ու ընթացիկ մարտահրավերները:
Գործընկերները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված ծավալուն աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով շարունակական համագործակցության և ներառական գործընթացի համար։
Հանդիպման ընթացքում շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվել և հասցեագրվել են Համաձայնագրի իրականացման հետ կապված առաջարկներն ու հնարավոր մտահոգությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...